ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ մարդիկ ծաղիկներ են բերում, մոմեր վառում՝ ի հիշատակ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի
Երևանում ՌԴ դեսպանատան մոտ մարդիկ ծաղիկներ են բերում, մոմեր վառում՝ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին։
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Պիկնիկ խմբի համերգից առաջ զինված հարձակում է տեղի ունեցել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ի վրա։ Իրավապահ մարմիննեի ոխանցմամբ՝ կամուֆլյաժով առնվազն հինգ մարդ ներխուժել է սրահ և կրակ բացել ավտոմատներից։ Դրանից հետո շենքում հրդեհ է բռնկվել։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ հրդեհի մակերեսը կազմել է 12,9 հազար քառ. մ։ Քննչական կոմիտեն գործ է հարուցել ահաբեկչության հոդվածով (Քրեական օրենսգրքի 205-րդ հոդված)։
Քննչական կոմիտեի վերջին տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով զոհվել է 115 մարդ, սակայն, ըստ վարչության հաշվարկների, այդ թիվը կավելանա։ Զոհերի թվում կան երեխաներ։
Արտակարգ ծառայությունների աշխատակիցները զոհերի մարմիններ են հայտնաբերել փլատակներում։ Telegram–յան ալիքների տվյալներով` «Կրոկուսի» զուգարաններից մեկում հայտնաբերվել է 28 մարմին, 14 մարմին էլ` տարհանման աստիճանների վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան