Եվս երկու քաղբանտարկյալ Հայաստանում
Մարտի 22-ին հայտնի պոդքասթի երկու հեղինակներ բռնությամբ ձերբակալվեցին Երևանում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ռեժիմի հասցեին հայհոյանք հնչեցնելու մեղադրանքով։ Քննչական կոմիտեն շատ արագ քրեական վարույթ հարուցեց, դատարանները յուրաքանչյուրի համար երկամսյա կալանք կիրառեցին։
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը «Իմնեմնիմի» հայտնի պոդքասթի հաղորդավարներն են, որն ունի կայուն՝ մինչ 50 հազար լսարան։
Սա առաջին դեպքը չէ, որ Հայաստանում ընդդիմադիր հայացքներով ակտիվիստներ ու քաղաքական գործիչներ են կալանավորվում իրենց հրապարակային խոսքի համար։ Արևմտյան կառույցների կողմից ֆինանսավորվող փաստաբանական խմբերը և արևմտյան երկրների դեսպանատները լուռ են, և երբեմն նկատում են «ժողովրդավարական առաջընթաց» գործող ռեժիմի կողմից։
Այս իրավիճակում արժե ուշադրություն դարձնել մի քանի հանգամանքի.
1. Անհարկի դաժանությունը, որը կիրառվեց մեդիա ներկայացուցիչներից մեկի նկատմամբ, ուժի ցուցադրություն է բոլոր նրանց, որոնք կարող են մտածել Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանն անհամաձայնություն հայտնելու մասին։
2. Քրեական գործը, ըստ Դատախազության, հիմնված է «ծանր վիրավորանք» հոդվածի վրա, որն ընդունվել է խորհրդարանի կողմից 2020 թվականի պատերազմից հետո՝ քննադատներին լռեցնելու նպատակով, բայց այնուհետև ապաքրեականացվել է Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի և այլ դերակատարների ճնշումներից հետո (նախկին Քրեական օրենսգրքի 137.1 հոդված): Այժմ նույն հոդվածի բովանդակությունը ՔՕ 297-րդ հոդվածում փաթեթավորված է որպես «խուլիգանություն»։ Զավեշտալի է, որ Իլհամ Ալիևի՝ տասնամյակներ տևած բռնապետությունը հաճախ օգտագործում էր այս նույն հոդվածը՝ իր քննադատներին լռեցնելու համար:
3. Այս դաժանությունը և ընդդիմադիրների կալանավորումը հոգեբանական ճնշման շարունակությունն է բնակչության այն մեծամասնության դեմ, ովքեր ոչ միայն դեմ են Փաշինյանի՝ դավաճանաբար ինքնիշխան տարածքները Ադրբեջանին զիջելուն, այլ բարձրաձայնում են դրա մասին։
4. Լեգիտիմ ներքաղաքական գործընթացի գրեթե իսպառ բացակայության պայմաններում հիմնականում ակտիվիստներն ու սոցիալական ցանցերի օգտատերերն են անհամաձայնություն հայտնում այդ քաղաքականությանը: Հետևաբար, նրանց լռեցնելն ուղղակի կապ ունի Փաշինյանի վարչակարգի՝ շատ քննադատվող ներքին, արտաքին և անվտանգության քաղաքականության հետ։
5. Քաղաքական բռնաճնշումների այս նոր ալիքը հետևում է Տավուշի մարզի մի քանի գյուղ Ադրբեջանին զիջելու քայլին՝ նրա պահանջով։ Փաշինյանը նախորդ շաբաթ հանդիպել է գյուղացիներին, սպառնացել նրանց պատերազմով, եթե չենթարկվեն։ Պոդքասթի հեղինակները և նրանց հյուրերը դեմ էին այս, ինչպես իրենք են որակում, դավաճանական քաղաքականությանը:
6. Հայաստանում խմբակցությունների մեծ մասը, որոնք չեն առնչվում Քաղաքացիական պայմանագրին, բաց կերպով հայտարարել են անվտանգության հետ կապված այն վտանգների մասին, որոնք առաջանում են տարածքներն Ադրբեջանին շարունակաբեր զիջելու հետևանքով։ Մեդիայի այս երկու ներկայացուցիչների ձերբակալությունը, հնարավոր է, դաս լինի բոլորի համար, որոնք պատրաստվում են խոսել։ Բայց դա դժվար ստիպի բոլորին լռել։ Համակարգի փոքր բեկումը, հավանաբար, կհանգեցնի Փաշինյանի իշխանության ուղղահայաց փլուզմանը։
7. Եվ վերջապես, Փաշինյանը վերջին տարիներին հաջողությամբ կառուցել է մի համակարգ, որը նախկին իշխանությունից քննադատողները հաճախ բնութագրում էին որպես «պետության գրավում»։ Բոլոր դատավորները, ողջ դատական համակարգը, գործադիր համակարգը, օրենսդիր մարմինը, ու նաև արևմուտքի կողմից ֆինանսավորվող «քաղաքացիական հասարակության» դերակատարները, բոլորն էլ ծառայում են Փաշինյանի` հարևանների հետ խաղաղություն փնտրելու օրակարգին՝ հայկական պետության հիմքերը կտրուկ թուլացնելու հաշվին։ Եթե IRI-ի հարցումները ճիշտ են արտացոլում սոցիալական վերաբերմունքը, ապա հնարավոր է խոսքն առաջին բեկման մասին է, ինչի դեպքում համակարգը կդառնա չափազանց թույլ՝ ոտքի մնալու համար։ Պոդքաստի երկու հեղինակները, հավանաբար, մոտ էին բեկում առաջացնելուն:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀԿ. Միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից քաղբանտարկյալ հռչակված Աշոտյանի, Մալյանի, Ասլանյանի ցանկին ավելացան նաև Սամսոնյանը և Սաղաթելյանը
- Տեռորի հերթական դրսևորում և գնալով էլ ավելի շատ դեպքերի ենք ականատես լինելու. Արման Սաղաթելյան
- Դատարանը որոշեց Վազգեն Սաղաթելյանին 2 ամսով կալանավորել
- Հովհաննես Խուդոյան. հաղորդում եմ ներկայացրել ՔԿ` Նարեկ Սամսոնյանին ձերբակալած անձանց գործողությունների վերաբերյալ
- Սամսոնյանը հատուկ խնդրեց մի քանի շնորհակալություններ փոխանցել. Մելիքյան
- Քննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառել կալանքը որպես խափանման միջոց․ Մելիքյան
- Քննիչն անհիմն մերժել է փաստաբանի՝ պատգամավորները հանդիպեն Վազգեն Սաղաթելյանին միջնորդությունը
- Թաթոյան. Նարեկ Սամսոնյանին ձերբակալելու կադրերից ակնհայտ է, որ նկատմամբ կիրառվել է օրենքը խախտող ակնհայտ անհամաչափ ուժ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան