Այո, ճիշտ է ասում, իր օրոք տեղի ունեցող պատերազմն անխուսափելիորեն պարտության մասին է. Բագրատ Սրբազան
«Շատ մոլորեցնող է, խաբեություն և սուտ, որ այն ընդամենը 4 գյուղերի հարցն է»,-24news-ին ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
Նա հավելեց, որ համապատեկան հարցը փորձում են տեղափոխել տեղական մակարդակ՝ սահմանափակելով գյուղերի տիրույթով։
«Սա ավերակ տարածքների և գյուղերի հարցը չէ, այլ ընդհանուր պետության, անվատանգության, եթե կուզեք՝ պետության գոյության խնդիրն է»,-նկատեց սրբազանը։
Նա հորդորեց պատերազմվո չվախեցնեն, քանի որ նվաստացումն ավելի սարսափելի է քան պատերազմը։
«Ինչո՞ւ է ինքը ենթադրում, որ եթե պատերազմ եղավ, պետք է պարտվենք ու կոտորվենք, ինչո՞ւ։ Որովհետև ինքն է այդ պատերազմը վարելու, գլուխը լինելու։
Այո, ճիշտ է ասում, իր օրոք տեղի ունեցող պատերազմն անխուսափելիորեն պարտության մասին է»,-հայտարարեց Բագրատ Սրբազանը։
Հարակից հրապարակումներ`
- Տավուշի համար Երևանում է պետք պայքարել. Հրանտ Մելիք-Շահնազարյան
- «Հրապարակ». Տավուշից Ադրբեջանին տարածքներ հանձնելու գործընթացը Փաշինյանը կիրականացնի սեղմ ժամկետում
- Ինչի՞ հիման վրա է իրականացվող այս պահին 4 գյուղերի, իսկ հետագայում 4 անկլավների հանձնման գործընթացը․ Աբրահամյան
- Հուսախաբ անեմ ձեզ, չի՛ լինելու այդպես, ինչ միջոցներ էլ գործադրեք՝ խաբեք, մանիպուլացնեք, ժողովրդին պատերազմով վախեցնեք.Բագրատ Սրբազան