Լկտի սուտ է. Մարտական եղբայրության արձագանքը
«Լկտի անբարոյական սուտ է, որ Մարտայան եղբայրությունը որևէ կապ ունի Երևանում պայթյունների հետ։ Որևէ նման գործողություն աևմատապես հակասում է մեր արժեհամակարգին։ Մեր բոլոր անդամներն այս պահին ազատության մեջ են»,-նման հայտարարություն է տարածել «Մարտական եղբայրություն» նախաձեռնության անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանը՝ արձագանքելով ոստիկանության Նոր Նորքի բաժնում կատարվածին իրենց մասնակցության մասին լուրերին։
«Միաբանությունը ոչ մի կապ չունի կատարվածի հետ,մենք դատապարտում ենք ցանկացած տիպի ահաբեկչական գործունեություն,գործել և գործելու ենք միայն օրենքի շրջանակներում։ Մի շարք լրատվական ռեսուրսներ տարածեցին կեղծ տեղեկություններ այն մասին թե իբր Մարտական Եղբայրությունը առընչություն ունի Նոր նորքի ոստիկանական բաժանմունքում կատարված պայթյունի հետ։ Պահանջում ենք այս կեղծ տեղեկությունը տարածած լրատվամիջոցներից հերքել այն և ներողություն խնդրել։ Հակառակ պարագայում մենք հարցը լուծելու են դատական եղանակով»,-հայտարարել են «Մարտական եղբայրություն»-ից։
Հարակից հրապարակումներ`
- ՆԳՆ. Մեկ հոգի այս պահին զինված շարունակում է մնալ Նոր Նորքի ոստիկանության բաժնի դիմաց
- Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքից վիրավորներ են տեղափոխվել հիվանդանոց
- Զինված տղամարդիկ մտել են Մասիվի ոստիկանության շենք
- Երևանում և Ոսկեպարում բերման են ենթարկված «Մարտական եղբայրություն» խմբի 40-ից ավելի անդամներ. Արման Թաթոյան
- «Մարտական եղբայրություն» միաբանության անդամներին բերման ենթարկելու գործընթացը շարունակվում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան