Ռեժիմն անցել է ռեպրեսիաների. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Ռեժիմն անցել է ռեպրեսիաների և դա օրինաչափ է, այլ տարբերակ չունի։ Սակայն ովքեր են թիրախում։
Թիրախները երկու տիպի է կարելի բաժանել.
1. Մահաբերին անձնական վիրավորանքներ տվողները,
2. ուժային եղանակով դիմադրություն ցուցաբերելու հավակնությևններ ունեցողները։
Երկու տարբերակում էլ քաղաքական բաղադրիչը բացակայում է և չի կարող մոբիլիզացնել լայն հանրությանը։
Ռեժիմի իրական հոգևարքը, որի սոցիալական պատվերը թևածում է օդում, կսկսվի, և դրական արդյունքի կբերի, երբ ձևավորվի քաղաքական օրակարգ և քաղաքական դիսկուրս։ Միայն հասուն քաղաքական գործընթացն է կարող ռեժիմին տանել պարտության։
Մնացած տարբերակները լուսանցքից դուրս են հայտնվում ու պետք չի ժողովրդին մեղադրել, որ հայհոյանքները, կամ զինված պայքարը նրան ոտքի չի բարձրացնում»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան