Ես իմ միանշանակ աջակցությունն եմ հայտնում իրական քաղբանտարկյալ. Վազգեն Սաղաթելյանին
Հաղորդավարուհի, դերասանուհի Իգրիտ Կոկչյանը գրում է.
«Սիրելի ընկերներ, տևական ժամանակ է, ինչ բացակայում եմ սոցհարթակներից: Կարող եք անվանել «կոմիտասյան լռություն», երբ, տեսնելով երկրիս հետ կատարվածը, ոչ ուզում էի խոսել, ոչ տեսնել, ապրում էի, բայց լուռ... հիմա վերադարձել եմ մի պատճառով, որ վերականգնեմ իմ խոսքի իրավունքը: Այսպիսով ինձ համար հասկանալի է, որ թույլ ենք ու պառակտված, ու չենք կարողանում պայքարել երկրի միակ իրական թշնամու դեմ:
Ես հասկանում եմ, որ ամենօրյա լուրերի, մահերի ու դագաղների ֆոնին՝ 1-2 մարդու ձերբակալությունը լուրջ բան չի երեւում: Այսպիսով, մենք հանձնեցինք մեր հայրենիքը, կորցրեցինք մեր ոգին ու արժանապատվությունը: Բայց, մենք կարող ենք պայքարել գոնե մարդկանց համար: Մեր մեջ ուժ գտնենք, ու գոնե մարդկանց չհանձնենք: Ես իմ միանշանակ աջակցությունն եմ հայտնում իրական քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանին: Հույս ունեմ, որ մենք կհամախմբվենք այս հարցի շուրջ, մի կողմ դնելով մեր քաղ. հայացքները, մեր վախերը ու անհավատությունը, եւ հարկ եղած պահին կկանգնենք իր կողքին»:
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյանն «Արմավիր» ՔԿՀ-ում տեսակցել է Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին
- ՀՀԿ. Միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից քաղբանտարկյալ հռչակված Աշոտյանի, Մալյանի, Ասլանյանի ցանկին ավելացան նաև Սամսոնյանը և Սաղաթելյանը
- Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի ժամը 11։00-ին
- Քննիչն անհիմն մերժել է փաստաբանի՝ պատգամավորները հանդիպեն Վազգեն Սաղաթելյանին միջնորդությունը
- Վազգեն Սաղաթելյանին տեղափոխեցին ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչություն