Վաղ առավոտյան ձերբակալվել է Մարտական Եղբայրության անդամ Ավետիս Ավետիսյանը
Մարտական Եղբայրություն կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Վաղ առավոտյան ձերբակալվել է Մարտական Եղբայրության անդամ Ավետիս Ավետիսյանը։
Ինչպես հասկանում ենք, այս ձերբակալությամբ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունը չի սահմանափակվի։
Մարտական Եղբայրության նկատմամբ ռեպրեսիաները և քաղաքական հետապնդումները կշարունակվեն։
Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և հայ ժողովրդի ինքնապաշտպանության բարձրացման համար պայքարի ճանապարհին զրկանքներն անխուսափելի են։
Մենք դա հասկանում և գիտակցում ենք։
Միաժամանակ մենք գիտակցում ենք նաև պայքարի այլընտրանքի բացակայությունը և, ըստ այդմ, պատրաստ ենք ցանկացած զարգացման։
Դուք Ձեր գործը կանեք, մենք էլ մերը։ Մենք մեր գործի հաջողության մեջ կասկածներ չունենք։»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյանն «Արմավիր» ՔԿՀ-ում տեսակցել է Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին
- Տեռորի հերթական դրսևորում և գնալով էլ ավելի շատ դեպքերի ենք ականատես լինելու. Արման Սաղաթելյան
- Թաթոյան. Նարեկ Սամսոնյանին ձերբակալելու կադրերից ակնհայտ է, որ նկատմամբ կիրառվել է օրենքը խախտող ակնհայտ անհամաչափ ուժ