Լիլիթ Իսրայելյանը սպանվել է «Կրոկուս Սիթի Հոլլ»-ում
«Կրոկուս Սիթի Հոլլ»-ի համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Լիլիթ Իսրայելյանն անհետ կորել էր։ Նա ամուսնու հետ գնացել է Պիկնիկ խմբի համերգին։ Լիլիթի ընտանիքը «Ռեգնում» լրատվական գործակալությանը հայտնել է, որ զույգը մահացել է ահաբեկչության ժամանակ։
«Ցավոք, Լիլիթն ու Վուգարը մահացան։ Մեզ հենց նոր ասացին Լիլիթի մասին։ Մեզ համար շատ դժվար է»,-ասել են ընտանիքից։
33-ամյա Լիլիթ Իսրայելյանն ու նրա ամուսինը՝ Վուգար Հուսեյնովը վաղուց էին երազում խմբի համերգի գնալ։ Այդ օրը նրանք ընտանիքին զգուշացրել են, որ մի քանի ժամով ցանցից դուրս են լինելու, որպեսզի ոչ ոք իրենց չխանգարի։
«Կրոկուս Սիթի Հոլլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության մասին առաջին հաղորդումներից հետո նրանց երկուսի հեռախոսներն էլ դադարել են պատասխանել զանգերին։ Մարտի 23-ի առավոտյան հարազատները Վուգարին հայտնաբերել են մահացածների հրապարակված ցուցակներում, Լիլիթը համարվում էր անհայտ կորած։ Շատ ընկերներ սոցիալական ցանցերում գրել են, որ Լիլիթը համերգին չի եղել՝ հույս ունենալով, որ իրենց տոմսերը մեկ այլ օրվա համար են։
Հարակից հրապարակումներ`
- «Կրոկուս Սիթի հոլ»-ում կորել է Լիլիթ Խաչիկի Իսրայելյանը.Արման Աբովյան
- Հրապարակվել է Մոսկվայում ահաբեկչության հետևանքով հոսպիտալացվածների ցանկը
- Մոսկվայում ահաբեկչությանը հայերի ենթադրյալ մասնակցության մասին հայտարարությունները վրդովեցուցիչ են․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն
- Մոսկվայում ահաբեկչության մասնակիցները ձերբակալվել են Ուկրաինայի հետ սահմանի մոտ. ՔԿ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան