Ոստիկանության բաժին 3 անձի ներխուժման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ ահաբեկչության հատկանիշներով. ՔԿ
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բաժին 3 անձի ներխուժման, սպառնալիքներ հնչեցնելու և պայթյուն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (ահաբեկչություն) հատկանիշներով։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։
«Ներխուժած անձանցից երկուսը Ոստիկանության բաժնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ստացած բեկորային վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություն։ Մյուսը ԱԱԾ ծառայողների կողմից վնասազերծվել է։ Վերջինս ձերբակալվել է վերոնշյալ հանցանքն առերևույթ կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով։
Այս պահին կատարվում են անհետաձգելի քննչական և վարութային, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Հետագայում ՀՀ քննչական կոմիտեն հանրությանը թույլատրելիության սահմաններում կտեղեկացնի քննության արդյունքների մասին»,- նշում են ՔԿ-ից։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանության մոտ վնասազերծված տղամարդը ոչ հասկանալի բառեր էր ասում. ՆԳՆ խոսնակ
- Հատուկ ջոկատայինները վնասազերծեցին զինված քաղաքացուն
- «Մարտական եղբայրության» բերման ենթարկված գրեթե բոլոր անդամներն ազատ են արձակվել. ՆԳՆ խոսնակ
- ՆԳՆ. Մեկ հոգի այս պահին զինված շարունակում է մնալ Նոր Նորքի ոստիկանության բաժնի դիմաց
- Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքից վիրավորներ են տեղափոխվել հիվանդանոց
- Զինված տղամարդիկ մտել են Մասիվի ոստիկանության շենք