Դա եղել է մեր ընկերների նախաձեռնությունը, այն, ինչ նրանք արեցին, պոռթկում էր․ Բևեռը՝ Նորքի ոստիկանությունում տեղի ունեցածի մասին
Նոր Նորքի ոստիկանական բաժանմունքի մոտ երեկ տեղի ունեցած զինված հարձակման մասին ԱԺԲ-ն այսօր հայտարարություն տարածեց, որտեղ պարզաբանում էր,թե ինչ պահանջով են տղաները զինված գնացել Նորքի ոստիկանություն։ Այժմ , ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ Բևեռի անդամները մանրամասնում են, որ ԱԺԲ-ն տեղյակ չի եղել իր երեք անդամների մտադրության մասին։ Կատարվածի մասին տեղեկացել են մամուլից։
«Սա մեր ընկերների նախաձեռնությունն է։Նիկոլ Փաշինյանն ահաբեկում է մարդկանց։ Այն, ինչ մեր ընկերներն արեցին, պոռթկում էր։ Եթե դուք համարձակվում եք այդ մարդկանց անվանել ահաբեկիչ, ապա ձեզ նայեք հայելու մեջ։ Այդ մարդիկ գնացել են ինքնազոհության։ Մեր ընկերները ոչ ոքի չեն ցանկացել վնասել, ինչի մասին պարզ լսվում է տարածված տեսանյութերում, նրանք ինքնազոհության են գնում»,- ասացին «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի անդամները։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ինչ պահանջներ են ներկայացրել Նոր Նորքի ոստիկանական բաժին մտած զինված անձինք
- Ոստիկանության վրա հարձակվողներն Ազգային ժողովրդավարական բևեռի անդամներ են. ՆԳՆ խոսնակ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան