Ադրբեջանում ահաբեկչություն ծրագրած ռուսաստանաբնակ տղամարդ է ձերբակալվել
Ադրբեջանում ձերբակալվել է մի տղամարդ, որը պատրաստվում էր սպանել Լենքորանի քաղաքապետին։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է հանրապետության պետական անվտանգության ծառայությունը։
«Պետական անվտանգության ծառայության կողմից իրականացված հետաքննության ընթացքում հիմնավոր կասկածներ են պարզվել, որ Ադրբեջանի քաղաքացի Ասկերով Բահրուզը, որը բնակվում է Ռուսաստանի Դաշնության Մուրմանսկ քաղաքում, այլ անձանց հետ դավադրություն կազմակերպելով, ծրագրել է ահաբեկչություն իրականացնել Ադրբեջանի տարածքում։ Պարզվել է, որ Բահրուզ Ասկերովը, գաղտնի հարաբերությունների մեջ ներգրավելով հանրապետության տարբեր շրջաններում բնակվող անձանց, նրանց հանձնարարել է Լենքորան քաղաքի գործադիր իշխանության ղեկավարի դեմ մահափորձ կազմակերպել»,- նշել են գերատեսչությունում։
Պետական անվտանգության ծառայությունը նաև հայտնել է, որ նա մյուս գրոհայիններին հանձնարարել է մահափորձ իրականացնել Ադրբեջանի որոշ շրջաններում անգլերեն դասավանդող օտարերկրյա քաղաքացու նկատմամբ։
Հարակից հրապարակումներ`
- Այդ կեղծիքը նույնիսկ Ադրբեջանում էր բացահայտվել, սակայն ՀՀ իշխանության հանցավոր անտարբերության պայմաններում, շարունակում է «եփվել». Աբրահամյան
- Ադրբեջանում մեկնարկել են նախագահական ընտրությունները. Օկուպացված Արցախում բացվել է 26 ընտրատեղամաս
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին