Արթիկի փոխքաղաքապետ կալանավորվել է
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում ե, որ Արթիկի փոխքաղաքապետ Արտակ Հարությունյանը երկու ամսով կալանավորվել է։
Նրա նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։
Կոմիտեից հայտնում են, որ փոխքաղաքապետը կալանավորվել է նույն գործի շրջանակներում, որով նախկինում մեղադրանք էր առաջադրվել Շիրակի մարզպետարանի աշխատակիցներին:
Գործով որպես մեղադրյալ է անցնում 6 անձ, նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել կաշառք տալու և ստանալու համար:
Մեղադրյալներից երեքը կալանավորված են։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքապետարանի կին պաշտոնյան կալանավորվել է
- Արթիկի բնակիչ հայր և որդուց ավազակությամբ շուրջ 37մլն դրամի ոսկյա զարդեր հափշտակելու վերաբերյալ վարույթով երկու անձ կալանավորվել է