Կանխվել է պետական մարմինների վրա ավելի քան 2 մլն կիբերհարձակման փորձ. Արմեն Աբազյան
«Հաշվետու տարվա ընթացքում շարունակվել են պետական մարմինների, պաշտոնական կայքերի, էլեկտրոնային հարթակների և այլ տեղեկատվական համակարգերի կիբերանվտանգության ապահովման աշխատանքները, կանխվել է ավելի քան 2 մլն կիբերհարձակման փորձ»,-ԱԺ-ում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը՝ ներկայացնելով 2023թ.-ի հաշվետվությունը:
Նրա խոսքով՝ թմրամիջոցների, մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում բացահայտվել է 14 խոշոր դեպք և կոռուպցիոն 204 հանցագործություն, մի շարք բիզնեսների կողմից 9.3 մլրդ դրամի հարկային պարտավորություններ չկատարելու դեպքեր:
«Ընդհանուր առմամբ, կոռուպցիայի հակազդման հանցագործությունների դեմ պայքարի համատեքստում ԱԱԾ-ում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում բացահայտվել է պետությանը պատճառված շուրջ 16 մլրդ դրամի չափով վնաս, որից վերականգնվել է 395 մլն դրամը, ինչպես նաև համայնքներին պատճառված շուրջ 860 մլն դրամի վնասը»,- հայտնեց Աբազյանը և հավելեց, որ ի հայտ է բերվել ֆիզիկական անձանց շուրջ 3 մլրդ դրամի և իրավաբանական անձանց շուրջ 1.6 մլրդ դրամի պատճառված վնաս:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան