Բելառուսն արգելել է Արարատ քաղաքում արտադրված «Այրում» գինու ներմուծումը
Բելառուսի Գոմելի հիգիենայի, համաճարակաբանության և հանրային առողջության տարածաշրջանային կենտրոնի պետական գերատեսչությունից հայտնել են.
«Արգելվում է Բելառուսի տարածք Հայաստանի Հանրապետության «Արարատ կոնյակի գործարան» ՍՊԸ-ի արտադրած սննդամթերքի ներմուծումը, վաճառքը, պահպանումը, փոխադրումը և օգտագործումը։
«Այրում» նռան գինու բաղադրության մեջ հայտնաբերվել է սինթետիկ ներկանյութ՝ ազորուբին։ Նշվում է նաև, թե արտադրանքի ներմուծման և իրացման արգելքի պատճառը դարձել է սխալ մակնշումը, սննդային արտադրանքի տվյալների կեղծումը»։
Որոշումը ստորագրել է Բելառուսի գլխավոր պետական սանիտարական բժիշկը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան