Դատարանը մերժեց Աշոտյանի պաշտպանի ներկայացված միջնորդությունը
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ ընթացավ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով քննությունը, որի ընթացքում փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտարարեց, որ միջնորդություն ունեն Աշոտյանի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցման վերաբերյալ, քանի որ փողերի լվացման գործով չկա հիմնավոր կասկած։Իսկ ահա փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ ընդգծեց, որ կա տուժող, սակայն չկա տուժողի օրինական կամ լիազոր ներկայացուցիչ, հետևապես դատական նիստը համարում են ոչ իրավաչափ։
Դատավորը հայտարարեց 10 ընդմիջում՝ ներկայացված փաստաթղթերն ուսումնասիրելու համար։ Այնուհետև դատավոր Դոլմազյանը վերադաձավ և հայտարարեց, որ դատարանը մերժում է ներկայացված միջնորդությունը։
«Դատարանը գտնում է, որ խափանման միջոցի հարցի քննարկման ժամանակ հիմնավոր կասկածի վերաբերյալ դատարանի կողմից արված հետևությունները չեն կարող գնահատվել որպես անձի նկատմամբ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ։ Պարոն Աթանեսյանի կողմից ներկայացված միջնորդությունը դատարանը որոշեց մերժել»,- ասաց Դոլմազյանը։
Հարակից հրապարակումներ`
- Եթե Ձեզ վրա նայեմ, ավելի շո՞ւտ կընդունեք իմ տեսակետը. Աշոտյանը՝ դատավորին
- Այս իշխանությունը դատական իշխանությունը դարձրել է ինչ-որ անիմաստ երևույթ. Աթանեսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին