Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթին կմասնակցի 16 երկրի 26 ջութակահար
Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթին մասնակցության իրավունք է ստացել 16 երկրի 26 երաժիշտ։ Հիշեցնենք‚ որ այս տարի մրցույթը կանցկացվի «ջութակ» մասնագիտական կարգում։ Այս մասին հայտում են «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամից։
Մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել 16-35 տարեկան հարյուրավոր ջութակահարներ աշխարհի տարբեր երկրներից` Բելգիա, Չինաստան, Ճապոնիա, Հունգարիա, Թայվան, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Իտալիա, Դանիա, Ուզբեկստան, Լեհաստան, Ուկրաինա, Մոլդովա, Չիլի, ԱՄՆ, Կանադա, Նորվեգիա, Ավստրալիա, Հարավային Կորեա, Լիտվա, Հունաստան, Ղազախստան, Կոլումբիա, Հայաստան: Մասնագետների ընտրությամբ մրցույթի առաջին փուլին մասնակցության իրավունք են ստացել 26-ը։
Մրցույթի մեկնարկը կտրվի Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին։
Խաչատրյանական մրցույթն անցկացվում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Մրցույթը 2013 թվականից Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է և գործում է ֆեդերացիայի սահմանած կանոններով։
Հարակից հրապարակումներ`
- Սերգեյ Խաչատրյանը, Անա Չումաչենկոն և մեծահամբավ այլ երաժիշտներ ընդգրկված են Խաչատրյանի անվան մրցույթի ժյուրիի կազմում
- Խաչատրյանի անվան մրցույթի ժյուրին այս տարի կղեկավարի Զոհրաբ Թադևոսյանը
- Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթը կանցկացվի «ջութակ» մասնագիտությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան