Այս տրամաբանությամբ կգա պահը, երբ կասեն, որ պետք է ստորագրես միութենական պետության փաստաթուղթը. Հրանտ Տեր-Աբրահամյան
«Մենք հանդես ենք գալիս ոչ միայն ընդդեմ Տավուշի գյուղերի կապիտուլյացիայի, այլ ընդդեմ պարտվողականության և այն ուտոպիստական պատկերացման, որ զիջելով հնարավոր է հասնել այդ խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,-ասուլիսում հայտարարեց «Մարտական եղբայրության» միաբանության անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանը։
Նա հայտնեց, որ միաբանության ստեղծման օրվանից՝ 2021 թվականից «Մարտական եղբայրություն»-ը հայտարարել է, որ պատերազմը չի դադարել, այլ շարունակվում է։
«Քանի որ պատերազմը շարունակվում է, այն Հայաստանի պաշտոնական քաղաքական ռազմավարությունը, թե մենք իբր գնում ենք խաղաղության ստորագրման, թե ևս մեկ զիջում, էլի մեկը և պայմանագիրը կստորագրվի, արդեն իր հիմքում է սխալ»,- ասաց Տեր-Աբրահամյանը․
Նա հայտնեց, որ այդ երևույթը միայն հայ-ադրբեջանական խնդիր չէ, այլ շատ ավելի մեծ է, այդ պատճառով էլ այն շարունակվում է։
Նկատելով, որ գնահատականի փոփոխությունից շատ բան է կախված՝ Հրանտ Տեր-Աբրահամյանը նշեց. «Եթե դու հասկանում ես, որ անկախ քո կամքից, պատերազմը շարունակվում է, դու լրիվ այլ քաղաքականություն պետք է վարես։
Օրինակ, դիտարկենք պաշտպանության ոլորտը։ Երեք տարին այնպիսի բավար ժամանակահատված էր բարեփոխումների համար, որ պաշտպանության ոլորտում ասօր խնդիրներ չունենայինք, և պետության ղեկավարը չգնար գյուղացիներին ասեր՝ պատերազմ է լինելու և պետությունը չի կարող ձեզ պաշտպանել։ Եթե շարունակենք այս պատրանքային քաղաքականությունն ապա նորից զիջումներ ենք ունենալու։
Վաղը, մյուս օրը կգա այն պահը, որ կասեն. «Եթե չես ուզում պատերազմի շարունակվելը, ապա պետք է ստորագրես միութենական պետության, կամ ինքնիշխանությունից հրաժարվելում տարբերակը»։
Հարակից հրապարակումներ`
- «Մարտական եղբայրության» բերման ենթարկված գրեթե բոլոր անդամներն ազատ են արձակվել. ՆԳՆ խոսնակ
- Լկտի սուտ է. Մարտական եղբայրության արձագանքը
- «Մարտական եղբայրություն» միաբանության անդամներին բերման ենթարկելու գործընթացը շարունակվում է
- «Մարտական եղբայրության» միաբանությունից հայտնում են, որ կորել է կապը Հրանտ Տէր-Աբրահամեանի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան