Օգտակար խորհուրդներ՝ մի քանի օր առաջ քաղբանտարկյալ դարձած իմ ընկերներին՝ Վազգենին և Նարեկին.Նարեկ Մալյան
Նարեկ Մալյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է
«Քանի որ մեր երկրում քաղաքականությունն անցնում է հիստերիկ ռեպրեսիաներով և բանտով, ես՝ որպես ավելի քան կես տարի բանտում գտնվող քաղբանտարկյալ, մի քանի օգտակար խորհուրդ եմ առաջարկում բանտի ճանապարհը բռնած, մի քանի օր առաջ քաղբանտարկյալ դարձած իմ ընկերներին՝ Վազգենին և Նարեկին:
«Քանի որ մեր երկրում քաղաքականությունն անցնում է հիստերիկ ռեպրեսիաներով և բանտով, ես՝ որպես ավելի քան կես տարի բանտում գտնվող քաղբանտարկյալ, մի քանի օգտակար խորհուրդ եմ առաջարկում բանտի ճանապարհը բռնած, մի քանի օր առաջ քաղբանտարկյալ դարձած իմ ընկերներին՝ Վազգենին և Նարեկին:
Բանտում գտնվող այլ գործերով կալանավորները ձեր գործունեությունից լավ տեղյակ են և բոլոր կողմերից առաջարկելու են իրենց օգնությունը և հոգատարությունը:
Հիշեք, որ հայրենիքի դավաճաններին բանտում, մեղմ ասած, չեն սիրում և վերաբերվում են այնպես, ինչպես բռնաբարության հոդվածով նստածներին, իսկ հայրենիքի համար պայքարողներին ամենուր հարգում են:
Բանտում հանձնուքը սահմանափակված է՝ շաբաթական 20 կգ:
Արգելվում են բոլոր մետաղական կամ ապակյա իրերը (օրինակ՝ շշեր): Ամեն ինչ կալանավորին փոխանցվում է պլաստիկ տարաներով:
Կալանքի առաջին 7 օրն անցնում եք կարանտին՝ սովորաբար «չոր» մենախցում: Ձեզ կզննեն, մատնահետքեր կվերցնեն, կտեղորոշեն ձեր հետագա կալանքի անցկացման հիմնական խուցը: 7 օրից կտեղափոխվեք հիմնական խուց:
Խնդրեք, որ ձեզ հանձնուքի հետ 2-3 գիրք ուղարկեն: Կարանտինի ընթացքում ժամանցի միակ տարբերակն ընթերցանությունն է:
Իրավունք ունեք պահանջել մենախուց կամ կալանքը կրել ընդհանուր խցում: Երկու տարբերակն էլ հավասարաչափ ընդունելի է և ունի առավելություններ:
Օրական մեկ ժամ զբոսանքի իրավունք ունեք:
Բանտապահ հսկիչները սովորաբար հարգալից են և ապաքաղաքական: Առիթի դեպքում՝ ձեր իրավունքները բարձրաձայնեք, սակայն առանց առիթի կոնֆլիկտներ չստեղծեք:
Բանտախցում ամեն ինչ ընդհանուր է՝ սուրճ, թեյ, ծխախոտ, ուտելիք: Բոլորը բոլորի հետ սիրով կիսվում են ամեն ինչով:
Բանտից որևէ իր դուրս ուղարկելը չի խրախուսվում: Հակառակը միշտ ողջունվում է:
Իշխանության գրպանի ՄԻՊ-ը երբեք չի այցելում քաղբանտարկյալներին: Մենք էլ արհամարհում ենք ՄԻՊ-ին:
Վերջում մաղթում եմ կամք, տոկունություն, համբերություն: Ապօրինություններից աշխատեք չնյարդայնանալ, խնայեք ձեր առողջությունը:
Միմյանց հետ կապը կպահենք փաստաբանների միջոցով:
Միշտ ձեր՝ քաղբանտարկյալ Մալյան»։
Հարակից հրապարակումներ`
- ՆԳ նախարարը հանձնարարել է ուսումնասիրել Նարեկ Սամսոնյանի ձերբակալության դրվագը
- Սամսոնյանի նկատմամբ՝ խայտառակ գործողությունից հետո ՆԳՆ հաշվետվությունը կարելի էր ծալել, մի կող դնել. Մանուկյան
- Ես իմ միանշանակ աջակցությունն եմ հայտնում իրական քաղբանտարկյալ. Վազգեն Սաղաթելյանին
- Տիգրան Աբրահամյանն «Արմավիր» ՔԿՀ-ում տեսակցել է Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան