Ոստիկանության վրա հարձակվողներն Ազգային ժողովրդավարական բևեռի անդամներ են. ՆԳՆ խոսնակ
«Ըստ մեր տեղեկությունների, նախնական տվյալներով, ոստիկանության վրա նռնակներով զինված 3 անձիք Ազգային Ժողովրդավարական Բևեռի անդամներ են»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Մարտի 24-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, նռնակներով զինված 3 անձ մոտեցել են ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ մասի բաց պատուհանին, սպառնացել են ձեռքի նռնակներով պայթեցնել հերթապահ մասը։ ՔԿ հաղորդմամբ, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բաժին 3 անձի ներխուժման, սպառնալիքներ հնչեցնելու և պայթյուն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (ահաբեկչություն) հատկանիշներով։
Հարցին՝ ինչո՞ւ էին ձերբակալվել«Մարտական եղբայրության» միաբանություն անդամները, Ն. Սարգսյանն ասաց. «Ապօրինի զենք կրելու և պահելու կասկածանքով ընդհանուր 49 անձ ձերբակալվել էր, տեղափոխվել էր ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, հետո ազատ էին արձակվել, քանի որ նրանց մոտ զենք չի հայտնաբերվել»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺԲ. Ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում մեր աջակիցների բնակարաններում
- Սպառնացել են ձեռքի նռնակներով պայթեցնել շենքը. ՆԳՆ-ն՝ զինված հարձակման մասին
- Գրություն՝ ՆԳ նախարարին. Ինչու՞ են ոստիկանները Սամսոնյանին ոչ միայն գետնին տապալում, այլև գլուխը սեղմում են ասֆալտին
- Ո՞վ է Նոր Նորքի ոստիկանություն նռնակով ներխուժած քաղաքացին
- Ոստիկանության մոտ վնասազերծված տղամարդը ոչ հասկանալի բառեր էր ասում. ՆԳՆ խոսնակ
- Հատուկ ջոկատայինները վնասազերծեցին զինված քաղաքացուն
- «Մարտական եղբայրության» բերման ենթարկված գրեթե բոլոր անդամներն ազատ են արձակվել. ՆԳՆ խոսնակ
- Լկտի սուտ է. Մարտական եղբայրության արձագանքը
- ՆԳՆ. Մեկ հոգի այս պահին զինված շարունակում է մնալ Նոր Նորքի ոստիկանության բաժնի դիմաց
- Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքից վիրավորներ են տեղափոխվել հիվանդանոց
- Զինված տղամարդիկ մտել են Մասիվի ոստիկանության շենք
- Երևանում և Ոսկեպարում բերման են ենթարկված «Մարտական եղբայրություն» խմբի 40-ից ավելի անդամներ. Արման Թաթոյան
- «Մարտական եղբայրություն» միաբանության անդամներին բերման ենթարկելու գործընթացը շարունակվում է
- Բերման են ենթարկվածների «Մարտական եղբայրություն» միաբանության 3 տասնյակից ավել անդամներ
- «Մարտական եղբայրության» միաբանությունից հայտնում են, որ կորել է կապը Հրանտ Տէր-Աբրահամեանի հետ
- Վաղ առավոտյան ձերբակալվել է Մարտական Եղբայրության անդամ Ավետիս Ավետիսյանը