Ողբերգական վթար Մասիսում
Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մարտի 25-ին, ժամը 08:47-ին տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի Հերացի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված տուժած։
ՆԳՆ փրկարար ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արարատյան և Հերացու փողոցների խաչմերուկում «Mitsubishi» մակնիշի (վարորդ՝ Տ. Մ., ծնված 1990 թ․) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրասյանը, այնուհետև՝ կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է: Տ. Մ.-ն տեղում մահացել է։
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հոսանքազրկել, ուղղել այն, այնուհետև հատուկ տեխնիկայի օգնությամբ կտրել ավտոմեքենայի վերին հատվածը, վարորդի դին դուրս բերել և մոտեցրել շտապօգնությանը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան