Մինչև 1918թ. Գավարզին լեռն չի եղել Ադրբեջանի կազմում, որովհետև դրանից առաջ երբեք այստեղ Ադրբեջան գոյություն չի ունեցել.Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
Սա Գավազան կամ Գավարզին լեռն է, որի վրա Զաքարյանների կրտսեր ճյուղ Վահրամյաններից Վահրամ Բ իշխանի նույնանուն պատմական ամրոցի ավերակներն են՝ հայտնի առնվազն 13-րդ դարասկզբից։
Այժմ այս լեռը և դրա հինավուրց հայկական ամրոցն ու այլ հնություններ արհեստածին Ադրբեջանի տարածքում են, իսկ դրանց անվանումը, ինչպես և անհամար ուրիշ ոչ թյուրքական տեղանունների պարագայում, աղճատված է՝ դառնալով ինչ-որ անհասկանալի «Գյոյազան»:
Բաքվի բարբարոսական վարչախմբից և ոչ մեկը չի ասել, չի ասում և չի ասելու, որ ՀՀ Տավուշի մարզից հոյակապ երևացող այս լեռն անպետք է, դրա անունը ադրբեջաներեն չէ, այն եղել է հայկական, այդտեղ միայն ավերակներ են, մինչև 1918թ. այն չի եղել և ոչ մի Ադրբեջանի կազմում, որովհետև դրանից առաջ երբեք այստեղ Ադրբեջան գոյություն չի ունեցել և հետևաբար այն պետք է հանձնվի Հայաստանին։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Ոսկանյան. Հիմա արժանապատիվ Հայաստանն ունի երկու թշնամի
- Վարդան Ոսկանյան. Հայաստանի եվրաինտեգրման հեքիաթը շատ հզոր խայծ է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը