Այս իշխանությունը դատական իշխանությունը դարձրել է ինչ-որ անիմաստ երևույթ. Աթանեսյան
«Հայաստանում չի կարող գոյություն ունենալ անկախ դատական իշխանություն որևէ դեպքում որևէ իշխանավորի պայմաններում»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դատավարությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Ըստ նրա, մի քիչ նորմալ իշխանության դեպքում կարող են լինել ինքնուրույն դատավորներ, որոնք չլինեն դատախազության կցորդ։
«Այս իշխանությունը դատական իշխանությունը դարձրել է ինչ-որ անիմաստ երևույթ, մենք դրա պտուղներն ենք քաղում։ Նախորդ իշխանությունը շատ ավելի հարգալից էր վերաբերվում, բայց նորից ասեմ՝ արդար, անկախ դատական համակարգ Հայաստանում գոյություն ունենալ չի կարող»։
Աթանեսյանի խոսքով, 2021 թվականի խայտառակ ընտրություններից հետ, «երբ ազգի մեծ մասը իր քվեն տվեց դավաճանին, այսինքն ազգն ինքն իրեն դավաճանեց, դատավորները քարից չէին, որ դիմանային և չնահանջեին։
«Իհարկե, պետք է նահանջեին, իրենք էլ են մի կյանք ապրում, ունեն ընտանեական խնդիրներ, սովորական մարդկային խնդիրներ։ Այսինքն, մենք ինչ ենք պահանջում՝ ոչ մեկ ոչ մի բան չանի, մի որոշ զանգված ֆեյսբուքում մի բան գրի ու ճակատամարտի գնան դատավորնե՞րը, զրկվեն ամեն ինչի՞ց, գործի՞ց։ Դա էլ արդար պահանջ չէ իրենց նկատմամբ։ Հետևաբար, մեղավորը հայոց ազգն է, և ոչ դատավորը, ոչ էլ անգամ Նիկոլը »,- ասաց Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։
Արմեն Աշոտյանի գործի հետ կապված նա ասաց. «Դե յուրե ունենք երկու տուժող. մեկը գոյություն չունի, լուծարված իրավաբանան անձ է, մյուս տուժողն էլ բացարձակ անտարբեր է պրոցեսի նկատմամբ, փաստացի հրաժարվել է մասնակցել նիստերին։ Կարող ենք ասել՝ փաստացի չունենք տուժող»։
Հարակից հրապարակումներ`
- Միևնույն է չես լինի Աշոտյանի պես խելացի, Մալյանի պես տաղանդավոր, Սամսոնյանի պես հետևողական, Վազգենի պես համառ. Գայանե Ասլամազյան
- Աշոտյան. Ժողովրդի աչքին ավելի շատ երևում է անվտանգության խնդիրը, քան փաշինյանական թայֆայի կողոպուտը
- Աշոտյան. Նոր «շարժիչի» կարիք կա, որը կավելացնի ընդդիմության հզորությունը
- ՀՀԿ. Միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից քաղբանտարկյալ հռչակված Աշոտյանի, Մալյանի, Ասլանյանի ցանկին ավելացան նաև Սամսոնյանը և Սաղաթելյանը
- Աշոտյանը՝ դատավորին. Դուք ձեր լուման ունեք, որ Հայաստանում ադրբեջանական դիվերսանտ լինելն ավելի ապահով է, քան ընդդիմադիր լինելը
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան