Միրզոյանը կմեկնի Արգենտինա
Շարունակվում է Արարատ Միրզոյանի այցը Լատինական Ամերիկա։
ԱԳՆ մամուլի խոսնակի փոխանցմամբ, մարտի 25-26-ին նախարար Միրզոյանը պաշտոնական այցով գտնվելու է Արգենտինայի Հանրապետությունում։
Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Արգենտինայի արտաքին հարաբերությունների միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Դիանա Մոնդինոյի հետ։ Նախատեսվում են նախարար Միրզոյանի հանդիպումներն այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Օրակարգում ներառված են նաև փորձագիտական, գիտահետազոտական և առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ շփումներ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան