ARARAT հայկական կոնյակը՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքի գլխավոր գործընկեր
Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում մարտի 21-ին կայացել է Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված տոնակատարությունների մեկնարկն ազդարարող հանդիսավոր արարողությունը։
«Ազնավուր» հիմնադրամի հետ համագործակցության արդյուքում ARARAT կոնյակը ստանձնել է Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված մի շարք միջոցառումների գլխավոր գործընկերոջ դերը։
Ազնավուրին նվիրված միջոցառումների շարքն իր լայն տարածումն է գտելու թե՛ մայրաքաղաքում և թե՛ մարզերում, որի հիմնական նպատակն է մեծն Մաեստրոյի մշակութային ժառանգության պահպանումը, ինչպես նաև նրա բարեգործական գործունեության և արժեքների տարածումը։
Ազնավուրը հսկայական ժառանգություն է թողել իր բազմաժանր ստեղծագործություններով և հումանիտար գործունեությամբ։ Միջոցառման ընթացքում հարգանքի տուրք մատուցվեց Շառլ Ազնավուրին՝ վերհիշելով և վերարժևորելով նրա բացառիկ կյանքի ուղին՝ որպես արտիստ, գրող, հումանիստ և դիվանագետ։ Հյուրերին սպասում էր հատուկ ցուցադրություն, որտեղ ներկայացվեց Ազնավուրի բեմական հանդերձանքը։
Երևանի կոնյակի գործարանը մշտապես գնահատել է Մաեստրոյի հանճարը՝ 2018թ․-ին ներկայացնելով Շառլ Ազնավուրի հավերժ ժառանգությունը վավերագրող ARARAT Charles Aznavour Signature Blend 25 տարեկան կոնյակը։ Այն իր մեջ ամփոփում է հազվագյուտ սպիրտներից ստացված ստեղծագործ կուպաժ, որոնք արտացոլում են Ազնավուրի ստեղծագործական ուղու կարևորագույն դրվագները:
Միջոցառման ընթացքում հյուրերը վայելել են ARARAT հայկական կոնյակը և նրա հիմքով պատրաստված կոկտեյլները, ինչպես նաև Charles Aznavour Signature Blend կոնյակը, որը հանդիսանում է մեծն արտիստի և ARARAT լեգենդար հայկական կոնյակի համատեղ աշխատանքի արդյունքը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան