Մենք հող հանձնող չենք. ԳՇ պետ
«Ո՞վ ա հայրենիք հանձնողը։ Ինչի՞ համար եք հետապնդում, ոչ մեկը հող չի հանձնում»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ - լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։
Նա նշեց. «Ժողովուրդ, եթե մի բան լավ չեք հասկանում, ավելորդ հարցեր մի տվեք։ Գլխավոր շտաբի պետը զինված ուժերի ղեկավարն է՝ առաջին դեմքը, և ես ղեկավարում եմ Զինված ուժերը։ Զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրները կատարում են»։
Հարցին՝ հանրությունն ուզում է իմանալ՝ ի՞նչ է սպասվում իրեն, պատերազմ է լինելո՞ւ է, թե՞ ոչ, Ասրյանը պատասխանեց. «Եթե հասկանում եք պատերազմ ասելիքը... Պատերազմը կարող է լինել 1 ժամ հետո, 2, 3 ժամ հետո, 1, 2, 5 տարի հետո։ Մենք հող հանձնող չենք»։
Նշենք, որ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը ծնվել է Արցախի Հանրապետության Ազոխ գյուղում (Հադրութի շրջան)։
Հարակից հրապարակումներ`
- Ինչպես Սյունիքում «ճշգրտումներից» հետո Հայաստանը բան չստացավ, նույնը լինելու է Տավուշի դեպքում. Տիգրան Աբրահամյան
- Փաշինյանը անձամբ է վարել ՀՀ գյուղեր հանձնելու բանակցությունները Տավուշի մարզում
- Մենք Տավուշի մարզից գյուղեր հանձնելու վերաբերյալ չենք բանակցում. Արարատ Միրզոյան
- Սուրենյանց. Ինչի մասին է Տավուշի հայտնի տարածքը հանձնելու Ադրբեջանի պահանջը
- Տավուշի 4 գյուղը մեր վարչատարածքային բաժանման մեջ չեն գտնվում, 29.800-ից դուրս են․ Գնել Սանոսյան
- Չալաբյան. Փաշինյանը հաստատեց՝ պատրաստվում է հանձնել Տավուշի սահմանագծի կարևոր մի հատված՝ քողարկել դա «խաղաղության օրակարգի» կեղծ թեզերով
- Ադրբեջանը նպատակ ունի սահմանազատումը սկսել և ավարտել Տավուշի հատվածում․ «Ապրելու երկիր»
- Առաջիկա օրերին Տավուշի և Տիգրանաշենի ճակատագիրը վտանգված է. Էդգար Ղազարյան
- Առաջին փուլով պատրաստվում են Ադրբեջանին տալ 4 գյուղ, հետո՝ մյուս գյուղերը՝ Տավուշից ու Տիգրանաշենը․ Դանիելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան