Վրաստանի վարչապետն այսօր կլինի Երևանում
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Պաշտոնական հաղորդագրությունը տաածել է Վրաստանի կառավարությունը։
Ըստ այդմ, հանդիպման արարողությունը տեղի կունենա կառավարության շենքում, որտեղ վրացի գործընկեոջը կընդունի Նիկոլ Փաշինյանը։ Նախատեսված է նախ Կոբախիձե-Փաշինյան հանդիպում, ապա նաև՝ ընդլայնված կազմով։ Հանդիպումից հետո երկու երկրների վարչապետերը հանդես կգան համատեղ հայտարարությամբ։
Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում Իրակլի Կոբախիձեն կհանդիպի նաև Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին։
Կոբախիձեի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան կժամանեն նաև Վրաստանի վարչապետի առաջին տեղակալ, էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարը, արտաքին գործերի նախարարը, կրթության, գիտության ու երիտասարդության հարցերի նախարարն ու կառավարության աշխատակազմի ղեկավարը։
Մինչ Հայաստան այցելելը՝ օրեր առաջ Կոբախիձեն այցով Ադրբեջանում էր։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին