Շանթ Սարգսյանը արագ շախմատի Bucharest Grand Prix Rapid մրցաշարի հաղթողն է
Հայաստանի ներկայացուցիչ Շանթ Սարգսյանը նվաճել է Բուխարեստում անցկացված արագ շախմատի Bucharest Grand Prix Rapid մրցաշարի հաղթողի կոչումը։
Շանթ Սարգսյանը չի կրել ոչ մի պարտություն, 10 հնարավորից վաստակել է 8.5 միավոր և կիսել 1-3-րդ հորիզոնականները:
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայ հաղորդմամբ, լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը.
1-ին տեղ՝ ՄԳ Շանթ Սարգսյան
2-րդ տեղ՝ ՄԳ Ռուսլան Պոնոմարյով
3-րդ տեղ՝ ՄԳ Անտոն Կորոբով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան