Մոսկվայում տեղի ունեցած հետևանքով զոհվածների թվում կա մեկ ՀՀ քաղաքացի. ԱԳՆ
Համաձայն պաշտոնական հաստատման՝ մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում կա մեկ ՀՀ քաղաքացի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Հիշեցնենք, որ «Ռեգնում» լրատվական գործակալությանը հայտնել էր. «Կրոկուս Սիթի Հոլլ»-ի համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Լիլիթ Իսրայելյանն անհետ կորել էր։ Լիլիթի ընտանիքը «Ռեգնում» գործակալությանը հայտնել է, որ զույգը մահացել է ահաբեկչության ժամանակ։
«Ցավոք, Լիլիթն ու Վուգարը մահացան։ Մեզ հենց նոր ասացին Լիլիթի մասին։ Մեզ համար շատ դժվար է»,-ասել են ընտանիքից։
33-ամյա Լիլիթ Իսրայելյանն ու նրա ամուսինը՝ Վուգար Հուսեյնովը վաղուց էին երազում խմբի համերգի գնալ։ Այդ օրը նրանք ընտանիքին զգուշացրել են, որ մի քանի ժամով ցանցից դուրս են լինելու, որպեսզի ոչ ոք իրենց չխանգարի։
«Կրոկուս Սիթի Հոլլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության մասին առաջին հաղորդումներից հետո նրանց երկուսի հեռախոսներն էլ դադարել են պատասխանել զանգերին։ Մարտի 23-ի առավոտյան հարազատները Վուգարին հայտնաբերել են մահացածների հրապարակված ցուցակներում, Լիլիթը համարվում էր անհայտ կորած»։
Հարակից հրապարակումներ`
- Լիլիթ Իսրայելյանը սպանվել է «Կրոկուս Սիթի Հոլլ»-ում
- Մոսկվայում ահաբեկչությանը հայերի ենթադրյալ մասնակցության մասին հայտարարությունները վրդովեցուցիչ են․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն
- Այս պահի տվյալներով՝ Մոսկվայում ահաբեկչության հետևանքով տուժածների և զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան․ ԱԳՆ
- ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ մարդիկ ծաղիկներ են բերում, մոմեր վառում՝ ի հիշատակ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի
- Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել ՌԴ նախագահին և Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին
- Մոսկվայում ահաբեկչության մասնակիցները ձերբակալվել են Ուկրաինայի հետ սահմանի մոտ. ՔԿ
- Ձերբակալվել են Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության մասնակիցները