ԱԺԲ. Ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում մեր աջակիցների բնակարաններում
Ազգային Ժողովրդավարական Բևեռը հայտնում է. «Քիչ առաջ տեղեկացանք, որ Ոստիկանությունը վաղ առավոտից խուզարկություն է իրականացնում Ազգային-ժողովրդավարական Բևեռի աջակիցների բնակարաններում»։
Ազգային ժողովրդավարական բևեռի անդամ Տիգրան Մանուկյանը Aravot.am-ի հետ զրույցում հայտնել է, որ իրավապահները խուզարկության ժամանակ փնտրել են զենք-զինամթերք․ «Խուզարկություն իրականացրին, գնացին: Կարծես թե ամեն ինչ գնաց բնականոն հունով, թեև ինձ համար մի քիչ մութ բաներ կային՝ չէին թողնում, որ մենք նկարահանեինք իրենց, մենք երկար չհակառակվեցինք: Իմ ներկայությամբ են տունը խուզարկել, փնտրում էին զենք-զինամթերք. չգտան»:
Հարակից հրապարակումներ`
- Սպառնացել են ձեռքի նռնակներով պայթեցնել շենքը. ՆԳՆ-ն՝ զինված հարձակման մասին
- Ո՞վ է Նոր Նորքի ոստիկանություն նռնակով ներխուժած քաղաքացին
- Ոստիկանության բաժին 3 անձի ներխուժման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ ահաբեկչության հատկանիշներով. ՔԿ
- Ոստիկանության մոտ վնասազերծված տղամարդը ոչ հասկանալի բառեր էր ասում. ՆԳՆ խոսնակ