Ինչ պահանջներ են ներկայացրել Նոր Նորքի ոստիկանական բաժին մտած զինված անձինք
«Ազգային ժողովրդավարական բևեռ»-ը հայտնել է, թե ինչ պահանջներ են երեկ ոստիկանության բաժանմունքում ներկայացրել տղաները։
«Երեկ՝ մարտի 24-ին, Նոր Նորքի ոստիկանական բաժանմունքի մոտ տղաները ներկայացրել են հետևյալ պահանջները (խոսքը սղագրված է համացանցում շրջանառվող տեսանյութերից).
Ոստիկաններ, տղերք, հետ գնացեք, հեռու կանգնեք, ՄԵՆՔ ՄԵԶ ԿՏՐԱՔԱՑՆԵՆՔ... Նիկոլին Փաշինյան, որ հանդիսանում է ՀՀ ղեկավարը, առաջին հերթին պետք է ժամ առաջ հեռացնել, որովհետև դավաճանել է իմ ազգին, իմ ժողովրդին, Հայաստանի անկախությանը և հայ ազգին հասցրել է կատաստրոֆիկ վիճակի... հողերը հերթով հանձնում է, մեր նման տղերքին էլ ձերբակալում են: Մենք պետք է կռվենք, ոչ թե թողնենք, որ թուրքի յաթաղանը ներս մտնի»:
Հարակից հրապարակումներ`
- Ո՞վ է Նոր Նորքի ոստիկանություն նռնակով ներխուժած քաղաքացին
- ՆԳՆ. Մեկ հոգի այս պահին զինված շարունակում է մնալ Նոր Նորքի ոստիկանության բաժնի դիմաց
- Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքից վիրավորներ են տեղափոխվել հիվանդանոց
- Նոր Նորքի ղեկավարի նստավայրի վարչական շենքի ուղղությամբ կրակոցներ արձակած անձը հայտնաբերվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան