Աբրահամյան. Արցախի շրջափակման նույնիսկ մասամբ ճեղքմանը չհասած երկրները հիմա էլ Հայաստանին են անվտանգային երաշխիքներ խոստանում
«Պաղեստինի նկատմամբ Իսրայելի քաղաքականությունը` հումանիտար շրջափակումից մինչև խաղաղ բնակիչների թիրախավորումը, ցավոք, մեր իրականությանը ծանոթ ձեռագիր է, ինչն Ադրբեջանն իրականացնում էր Արցախի նկատմամբ»,-գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նա ընդգծում է՝ այստեղ մեկ այլ հանգամանք է նաև հատկանշանակ: Պաղեստինի շրջափակման պայմաններում, հումանիտար խնդիրներ լուծելու նպատակով, մի շարք երկրներ օգնությունն իրականացնում են օդից` բեռների մատակարարումն իրականացնելով ինքնաթիռների միջոցով:
«Ճիշտ է` դա խնդիրները մասամբ է լուծում, սակայն մի բան փաստ է` նույնը կարող էր արվել Արցախի 9-ամսյա բլոկադայի ժամանակ, բայց չարվեց:
Ընդ որում` բնակչության թվի առումով, համեմատության մեջ, Արցախում բնակչությունն անգամներով զիջում է Պաղեստինին և օդով հումանիտար բեռի ապահովումը մեծ խնդիրներ կլուծեր:
Տարօրինակ է, որ այն երկրները, որոնք կարող էին Ադրբեջանի վրա ճնշումների միջոցով հասնել շրջափակման նույնիսկ մասամբ ճեղքմանը, ոչ միայն դա չարեցին, այլ հիմա էլ Հայաստանին են անվտանգային միջազգային երաշխիքներ խոստանում»,-գրում է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան