Եթե Ձեզ վրա նայեմ, ավելի շո՞ւտ կընդունեք իմ տեսակետը. Աշոտյանը՝ դատավորին
Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանն ընդհատեց դատական նիստում ելույթ ունեցող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, որը խոսքի ընթացքում նայում էր դահլիճում նստածների կողմը։
«Ախր, հիմա կասեք, դատավորն էլի ընդհատեց։ Էդ միջնորդությունն ինձ է, չէ՞ ուղղված»,-ասաց դատավորը։
«Որքանո՞վ է համարժեք Ձեր ընդհատումն իմ խոսքին»,-հարցրեց դատավորը։
«Որովհետև Դուք ինձ եք դիմում»,-պատասխանեց դատավորը։
«Եթե Ձեզ վրա նայեմ, ավելի շո՞ւտ կընդունեք իմ տեսակետը։ Այդ դեպքում անկնդետ Ձեզ վրա կնայեմ»,-ասաց Աշոտյանն ու շարունակեց։
Մինչ Աշոտյանի ու ատավոր Վահե Դոլմազյանի միջև երկխոսությունը շարունակվում էր, դահլիճում ծիծաղ լսվեց։
«Ի՞նչ կա ծիծաղելու»,-բարկացավ դատավորն ու նկատողություն հայտնեց լրագրողներից մեկին, որը պնդում էր՝ չի ծիծաղել։
Շարունակելով խոսքը՝ Աշոտյանն ասաց, փողերի լվացման մեղադրանքն իրեն ներկայացվել է, որպեսզի իրեն վարկաբեկեն միջազգային գործընկերների մոտ, ինչը չաշխատեց։
«Այդ հաշվարկը, որ նման մեղադրանք առաջադրենք Աշոտյանին, որ դրսում խայտառակ լինի, չաշխատեց, քանի որ եվրոպական երկու մեծ կառույց իրենց գնահատականը հստակ տվել են»,-ընդգծեց Աշոտյանը։
Հարակից հրապարակումներ`
- Այս դատական նիստն իրավաչափ չէ. Աշոտյանի փաստաբան
- ՀՀԿ. Միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից քաղբանտարկյալ հռչակված Աշոտյանի, Մալյանի, Ասլանյանի ցանկին ավելացան նաև Սամսոնյանը և Սաղաթելյանը
- Աշոտյանը՝ դատավորին. Դուք ձեր լուման ունեք, որ Հայաստանում ադրբեջանական դիվերսանտ լինելն ավելի ապահով է, քան ընդդիմադիր լինելը
- Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հետ հարցազրույցի քաղաքական մերժումը՝ «ժողովրդավարության բաստիոնում»․ ՀԺՄ
- Իրավապաշտպան. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործով երեկ տեղի է ունեցել աննախադեպ ու զավեշտալի դրսևորում
- Տիգրան Աթանեսյանը՝ դատավորին. Ես հասկանում եմ, ինչ անշնորհակալ իրավիճակում եք Դուք հայտնվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան