Քաղաքական 18:12 25/03/2024 Հայաստան

Արցախի վերաբերյալ քննարկումներ Բելգիայի Սենատում

Բելգիայի Սենատում մարտի 25-ին տեղի է ունեցել «Աշխարհաքաղաքական զարգացումները Հարավային Կովկասում. կիզակետում Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը/Արցախը» խորագրով կլոր սեղան-քննարկում: Քննարկումը կայացել է սենատոր Մարկ Դեմեսմեյքերի և ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի համագործակցության արդյունքում, որին մասնակցել են բելգիացի խորհրդարանականներ, դիվանագետներ, լրագրողներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից։

«Կլոր սեղանի չորս հիմնական բանախոսներն էին.

• Էլս Վան Հուֆ՝ Բելգիայի դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ
• Փոլ Միերթս՝ միջազգային բանակցությունների վերլուծաբան և Քլինգենդաել ինստիտուտի համահիմնադիր
• Գեղամ Ստեփանյան՝ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան
• Բենիամին Պողոսյան՝ «ԱՊՐԻ Արմենիա» հիմնադրամի ավագ գիտաշխատող

Համաժողովի առաջնային նպատակն էր համապարփակ վերլուծության ենթարկել 2020 թվականի սեպտեմբերից ի վեր Հարավային Կովկասի տարածաշրջանում աշխարհաքաղաքական զարգացումները, մասնավորապես՝ Արցախյան հակամարտության լույսի ներքո։ Բանախոսները միջազգային իրավունքի, մարդու իրավունքների և միջազգային հանրության արձագանքի տեսանկյուններից ներկայացրեցրել են տարածաշրջանային զարգացումները։ Հատուկ ուշադրություն են արժանացել միջնորդական ջանքերի կարևորության վերաբերյալ քննարկումները` անդրադարձ կատարելով հատկապես Եվրոպական միության դերին: Քննարկման մասնակիցները փորձել են նախանշել ապագա հեռանկարները, հնարավոր զարգացումները և կոնկրետ քայլերը՝ Արցախի հայերի անօտարելի իրավունքները պաշտպանելու համար:

Միջոցառումը մեկնարկել է սենատոր Դեմեսմեյքերի, Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանի և ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի բացման խոսքերով:

Մասնավորապես, Մարկ Դեմեսմեյքերը նշել է. «Այցելելով Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջան՝ անմիջականորեն եմ տեսել հակամարտության ազդեցությունը: Ադրբեջանի ագրեսիան և Արցախի էթնիկ զտումները միանգամայն անընդունելի են։ Մենք պետք է ճնշում գործադրենք ԵՄ-ի և միջազգային հանրության վրա՝ վերջ տալու անպատժելիությանը: Կարևոր է՝ Մերձավոր Արևելքի և Ուկրաինայի վրա կենտրոնացած լինելու պայմաններում, չանտեսել Հարավային Կովկասը: Մենք չենք կարող անտեսել այս տարածաշրջանի տառապանքն ու անկայունությունը»։
Իր խոսքում Էլս Վան Հուֆը, մասնավորապես նշել է․ «Վերջերս Արցախի խորհրդարանի շենքի քանդումը խորհրդանշում է Ադրբեջանի կողմից շարունակապես «մշակութային զտումը»: Մենք չենք կարող լռել այս հարցում: ԵՄ-ն պետք է վերագնահատի իր հարաբերություններն Ադրբեջանի հետ և օգտագործի իր քաղաքական գործիքակազմը՝ դադարեցնելու հայերի հիմնարար իրավունքների խախտումները: Պատժամիջոցներ կիրառելու տարբերակը պետք է դիտարկել եվրոպական մակարդակում»:

Իր հերթին Փոլ Միերթսը, անդրադառնալով բանակցային գործընթացին, նշել է․ «Բանակցությունները հաջողությամբ ավարտելու համար պետք է համատեքստի փոփոխություն լինի։ Ուժն ու բանակցությունները միասին են ընթանում: Հայաստանը չի կարող բանակցությունների մեջ մտնել թուլացած դիրքերից։ Այսպիսով՝ Հայաստանի համար հրամայական է ուժեղացնել իր ռազմական հնարավորությունները և ամրապնդել իր դիրքերը բանակցային սեղանի շուրջ տարածաշրջանում կայունության համար»:

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է Արցախի ժողովրդի առջև ծառացած շարունակական մարտահրավերներին. «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի տառապանքները շարունակվեցին 2023 թվականի սեպտեմբերի բռնի տեղահանությունից հետո: Հայաստան ժամանելուն պես Արցախի ժողովուրդը շարունակեց բախվել բազմաթիվ մարտահրավերների՝ նրանց կացության կարգավիճակից սկսած մինչև սոցիալական, բնակարանային, սննդի և աշխատանքի հետ կապված խնդիրները: Սեմինարը արժեքավոր հնարավորություն է ընձեռում անդրադառնալու այս խնդիրներին և լույս սփռելու Արցախի ժողովրդի առօրյա պայքարի վրա, ինչպես նաև նպաստելու միջազգային հանրության մոբիլիզացմանը՝ Արցախի ժողովրդի մարդասիրական կարիքների և իրավունքների պաշտպանության գործում»։

Բենիամին Պողոսյանը շեշտադրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հարցի քննարկումը՝ հայտարարելով. «Կար սկզբունքորեն թերի տրամաբանություն, որ Ադրբեջանի նկատմամբ հանդարտեցման քաղաքականությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կործանման ընդունումը ճանապարհ կհարթեն Հայաստան-Ադրբեջան խաղաղության համար։ Փոխարենը, դա միայն ստիպեց Ադրբեջանին ավելի ագրեսիվ լինել Հայաստանի նկատմամբ, և այժմ բախվում ենք Ադրբեջանի կողմից նոր էսկալացիայի իրական սպառնալիքի՝ ռազմավարական նպատակ ունենալով բացել ցամաքային միջանցք Նախիջևանի և Թուրքիայի հետ՝ օկուպացնելով Հայաստանի որոշ հատվածներ»։
Իր խոսքում Գասպար Կարապետյանը երախտագիտություն է հայտնել սենատոր Դեմեսմեյքերին, բանախոսներին և ներկաներին՝ արցախահայության իրավունքներին իրենց աննկուն հավատարմության համար։ «Այս կլոր սեղանը կարևոր հարթակ է ծառայում երկխոսության խթանման և Արցախի հայ բնակչության անքակտելի իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերն առաջ մղելուն: Բելգիայի և Եվրամիության անդամ բոլոր երկրների համար հրամայական է ճնշում գործադրել Ադրբեջանի դեմ՝ Արցախի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտումների համար՝ փաստացի վերջ դնելով Ադրբեջանի անպատժելիությանը: Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա՝ Բաքվում գտնվող բոլոր հայ ռազմագերիներին ու պատանդներին ազատ արձակելու համար։ Շարունակական շահերի պաշտպանությունը մնում է առանցքային՝ տարածաշրջանում խաղաղության, արդարության և կայունության ապահովման համար»:

Քննարկումն ավարտվել է հարցուպատասխանի ձեւաչափով, որի ընթացքում բանախոսներն ու քաղաքական գործիչները քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատման և Արցախի հայ բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության հեռանկարային միջոցները»,- նշված է հաղորդագրությունում։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:38
Ընկալումը, թե ընտանիքը մյուսների համար անթափանց տարածք է, փոխվում է . Փաշինյանը՝ բռնույթուն ենթարկողին ռեաբիլիտացման կարգավորման մասին
«Նախագիծն ուղղված է լինելու ընտանեկան և կենցաղային  բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիային՝ կենցաղային բռնություն գործադրած...
Աղբյուր` Panorama.am
11:32
Այս փաստաթղթով ԱՄՆ-ն ՀՀ-ին չի նախատեսում տրամադրել անվտանգային երաշխիքներ, զենք, սահմանին ամերիկացի զինվորականներ չեն կանգնելու. Սարգսյան
«Սա փաստացի Տեր-Պետրոսյան-Քլինթոն, Քոչարյան-Բուշ, Օբամա-Սարգսյան վարչակազմերի ակտիվ աշխատանքի հետևանք է, որն իր տրամաբանական հանգրվաններից մեկին է հասել Բայդենի և Փաշինյանի վարչակազմերի օրոք»
Աղբյուր` Panorama.am
11:21
Արցախի ԱԺ. Հայ պատանդների «դատավարությամբ» ադրբեջանական վարչակազմը փորձում է լեգիտիմացնել gեղաuպանական քաղաքականությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարություն է տարածել 16 հայ պատանդների նկատմամբ Ադրբեջանի կողմից սկսվող ապօրինի ու կեղծ դատավարության...
Աղբյուր` Panorama.am
11:16
«Shoonch». բարձրորակ ջուր և թարմություն ամեն կաթիլում
Շուրջ երկու տարի առաջ սկսվեց հայկական «Shoonch» ջրերի արտադրությունը։ Բրենդի անվանումն ու շշերի դիզայնը մշակելիս...
Աղբյուր` Panorama.am
11:11
Ռոնալդուն կդառնա «Ալ-Նասրի» համասեփականատերը
Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն թիմի հետ նոր պայմանագիր ստորագրելուց հետո կդառնա ակումբի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Քեյթ Միդլթոնն այցելել է այն հիվանդանոց, որտեղ բուժվել է քաղցկեղից
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը քաղցկեղի բուժումից հետո այցելել է Լոնդոնի հարավային մասում գտնվող բուժհաստատություն, որտեղ ինքն է բուժվել։...
Աղբյուր` Panorama.am
10:49
Այսուհետ պետական պաշտոնյաների վարձատրության բարձրացման համար վերլուծությունները կարվեն ամեն տարի, նախկին 3 տարին մեկ անելու փոխարեն
ՀՀ գործադիր մարմինն այսօր փոփոխություններ և լրացումներ կկատարի ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1420-Ն որոշման մեջ, որով ...
Աղբյուր` Panorama.am
10:42
Սիրտս ցավում է իմ քաղաքի համար. Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել հրդեհից
Ռեալթի շոուի աստղ, մոդել ու գործարար Քիմ Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել Լոս Անջելեսի հրդեհներից։ «Ես սիրում եմ Լոս Անջելեսը։...
Աղբյուր` Panorama.am
10:27
Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող։ Մինչ այս նա զբաղեցնում էր Գլխավոր դատախազության...
Աղբյուր` Panorama.am
10:26
Տրանսպորտային քարտերը՝ նաև Երևանի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններում
Տրանսպորտային քարտեր ձեռք բերելու համար ևս մեկ տարբերակ է առաջարկվում քաղաքացիներին: Ներկայացնելով քայլերի հաջորդականությունը՝  Երևանի...
Աղբյուր` Panorama.am
09:56
Australian Open. Խաչանովը հաղթել է Դիալոյին և դուրս եկել երրորդ շրջան
Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան։ Աշխարհի 19 ռակետ Խաչանովը հաղթել է 86-րդ ռակետ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Խոշոր հրդեհ Պարույր Սևակ թաղամասում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 16-ին, ժամը 04:04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մ. Բաբաջանյան փողոցում...
Աղբյուր` Panorama.am
09:49
Հրդեհ Վշտունու փողոցում․ կան տուժածներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  hունվարի 16-ին, ժամը 06:04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Վշտունու փողոցի...
Աղբյուր` Panorama.am
09:44
«Հրապարակ». Մախաթը պարկում պահել հնարավոր չէ
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռ սեպտեմբերին գրել էինք, որ ոչ իշխանական դաշտում դիրքավորված որոշ ուժեր կոնսուլտացիաներ են...
Աղբյուր` Panorama.am
09:36
«Ժողովուրդ». Կառավարությունը փորձում է մանր և միջին բիզնեսի վերջը տալ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2025 թվականի հունվարի 1-ից շրջանառության հարկի օրենսդրական փոփոխություններից հետո ոչ միայն...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Փաստ». Փաշինյանն ու իր ՔՊ-ն Հայաստանի ամենավատ իշխանությունն են՝ առավել քան երբևէ
«Փաստ» թերթը գրում է. «ԱՄՆ հեռացող վարչակազմից «ռազմավարական կանոնադրության» բոնուս ստացած ու մեր երկիրն...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Հրապարակ». Վահագն Խաչատուրյանը լավ պահերը մի քանի անգա՞մ է կրկնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետության նախագահ, պետության գլխավոր «տուրիստ» Վահագն Խաչատուրյանը կա՛մ...
Աղբյուր` Panorama.am
09:28
Նույնիսկ այլ երկրների հետ հարաբերություններ կառուցելիս Հայաստանի իշխանությունը շարունակում է հայկական շահերի զոհաբերությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քրտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության...
Աղբյուր` Panorama.am
09:26
Բեյրութահայությունը ցնցված է. Դաժանորեն սպանվել է Վաչե Արսլանյանը
Բեյրութահայությունը ցնցված է. Դաժանորեն սպանվել է Վաչե Արսլանյանը։  «Արևելք»-ի Լիբանանի աղբյուրները հայտնում են, որ Լիբանանի...
Աղբյուր` Panorama.am
09:21
Ճանապարհների վիճակը՝ 9։10-ի դրությամբ
Հունվարի 16-ին՝ ժամը 9:10-ի դրությամբ, Վաղարշապատի, Արմավիրի, Բաղրամյանի, Աշտարակի, Թալինի, Անիի, Ախուրյանի, Աշոցքի, Արագածի, Վանաձորի,...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Փաստ». Հարավային Կովկասում մոտակա ապագայում տեղի են ունենալու աշխարհաքաղաքական զգալի փոփոխություններ
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը...
Աղբյուր` Panorama.am
09:17
Հունվարի 16-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 16-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.11  դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Ժողովուրդ». ՔՊ-ականները սրտատրոփ սպասում են Նիկոլ Փաշինյանի հետ հերթական հանդիպմանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ականները սրտատրոփ սպասում են Նիկոլ Փաշինյանի հետ հերթական հանդիպմանը:...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Հովիկ Աղազարյանին «էվակուացնելու» օպերացիան շարունակվում է
«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղպայմանագրում» շարունակում են Հովիկ Աղազարյանին ...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Փաստ». Ինչպիսին պետք է լինի երկրի համար պատասխանատվություն ստանձնող նոր առաջնորդը
«Փաստ» թերթը գրում է. «Այն, որ Նիկոլ Փաշինյանը և իր վարչախումբը վաղուց ապացուցել են իրենց անկարողությունը կամ, ավելի շուտ,...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Սերոբ Գասպարյանը կշարունակի՞ մնալ ԱԱԾ մեկուսարանում, թե՞ ազատ կարձակվի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իրավապահ մարմինները լծված են իշխանության յուրացման գործով կալանավորված, ԱԺ նախկին պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». ԵՄ-ին անդամակցելու նախագիծը իշխանական պատգամավորները համարում են «արկածախնդրություն՝ վտանգավոր հետևանքներով»
«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել ենք, որ ԵՄ-ին անդամակցության նախագծին հավանություն տալուց հետո Ռուսաստանից հնչող...
Աղբյուր` Panorama.am
09:03
Հունվարի 16-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:34
Կայացվեց արդար մեղադրական վճիռ Ջալալ Հարությունյանի նկատմամբ, սա մի փոքր մխիթարանք է մեր՝ ծնողներիս համար. Նաիրա Մելիքյան
44-օրյա պատերազմում նահատակված «Ցորի» հրետանային դիվիզիոնի զինծառայող Հայկ Մելիքյանի մայրը, Նաիրա Մելիքյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
23:23
ԱՄՆ ԿՀՎ-ի թեկնածու. ԱՄՆ-ն և Ռուսաստանը կարող են միասին պայքարել
ԱՄՆ Ազգային հետախուզության նախկին տնօրեն Ջոն Ռաթքլիֆը, որն առաջադրվել է ԿՀՎ տնօրենի պաշտոնում, չորեքշաբթի ասել է, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը կարող են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան
17:09 15/01/2025

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}