Գրություն՝ ՆԳ նախարարին. Ինչու՞ են ոստիկանները Սամսոնյանին ոչ միայն գետնին տապալում, այլև գլուխը սեղմում են ասֆալտին
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրություններ է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին և Ներքին գործերի նախարարին՝ Նարեկ Սամսոնյանին բիրտ ուժի կիրառմամբ ձերբակալելու առիթով։
«Ուսումնասիրելով մարտի 22-ին համացանցում հրապարակված՝ Ն. Սամսոնյանին անմարդկային ձևով ձերբակալության կադրերը, որտեղ, իմ տպավորությամբ, կան խոշտանգման, արժանապատվության նսեմացման և ակնհայտ անհամաչափ ուժի կիրառման դրվագներ՝ գրություններ եմ ուղարկել ուժային կառույցներին։
ՀՀ ներքին գործերի նախարարին ուղարկված գրությամբ պահանջել եմ պարզաբանել.
.Ինչու՞ է անհրաժեշտություն առաջացել ուժի նման ցուցադրաբար կիրառմամբ ձերբակալել Ն. Սամսոնյանին:
.Ինչու՞ են ոստիկանները նրան ոչ միայն գետնին տապալում, երբ չի դիմադրում, այլև գլուխը սեղմում են ասֆալտին:
.Ոստիկանների ենթադրյալ ոչ իրավաչափ գործողությունների մասով ի՞նչ հանձնարարականներ են տրվել:
.Կա՞ն արդյոք պատժված ծառայողներ:
ՀՀ գլխավոր դատախազին խնդրել եմ.
.ՀՀ ոստիկանության համազգեստով աշխատակիցների ու քաղաքացիական անձանց գործողություններին տալ քրեաիրավական գնահատական,
.Ուսումնասիրության ենթարկել Նարեկ Սամսոնյանի փաստաբանների հաղորդումները, ըստ որոնց՝ Ն. Սամսոնյանն իրավապահ մարմիններում զրկված է եղել փաստաբան ունենալու և իր պաշտպանությունն ապահովելու իրավունքից։
Հետևողական կլինեմ գործի ընթացքին և կտեղեկացնեմ հետագա զարգացումների մասին»։
Հարակից հրապարակումներ`
- Ես իմ միանշանակ աջակցությունն եմ հայտնում իրական քաղբանտարկյալ. Վազգեն Սաղաթելյանին
- Միևնույն է չես լինի Աշոտյանի պես խելացի, Մալյանի պես տաղանդավոր, Սամսոնյանի պես հետևողական, Վազգենի պես համառ. Գայանե Ասլամազյան
- Տիգրան Աբրահամյանն «Արմավիր» ՔԿՀ-ում տեսակցել է Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին
- ՀՀԿ. Միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից քաղբանտարկյալ հռչակված Աշոտյանի, Մալյանի, Ասլանյանի ցանկին ավելացան նաև Սամսոնյանը և Սաղաթելյանը
- Տեռորի հերթական դրսևորում և գնալով էլ ավելի շատ դեպքերի ենք ականատես լինելու. Արման Սաղաթելյան
- Դատարանը որոշեց Վազգեն Սաղաթելյանին 2 ամսով կալանավորել
- Հովհաննես Խուդոյան. հաղորդում եմ ներկայացրել ՔԿ` Նարեկ Սամսոնյանին ձերբակալած անձանց գործողությունների վերաբերյալ
- Սամսոնյանը հատուկ խնդրեց մի քանի շնորհակալություններ փոխանցել. Մելիքյան
- Դատարանը որոշեց Սամսոնյանին 2 ամիս կալանավորել
- Քննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառել կալանքը որպես խափանման միջոց․ Մելիքյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան