Լարսում հայկական բեռնատարերի բացումը լուրջ խնդիրներ է առաջացնում արտահանողների համար. Հարություն Մնացականյան
Հայաստանի արտահանողները հայտնում են, որ Վերին Լարսի անցակետում շարունակվում են հայկական բեռների ուժեղացված ստուգումները, որոնք ոչ միայն ժամանակային, այլ նաև գյուղմթեքի որակի առումով լուրջ խնդիրներ են առաջացնում։
Panorama.am-ը խնդրի շուրջ զրուցեց մարքեթոլոգ, գործարար, գյուղնախարարի նախկին խորհրդական Հարություն Մնացականյանի հետ։
Հ. Մնացականյան-Վրաստանի և Ռուսաստանի սահմանին մեր բեռների բացման հիմնական խնդիրը կապված է թարմ գյուղմթերքների՝ պտուղ-բանջարեղենների հետ։ Մեր բեռներըը մի անգամ մեր սահմանին են բացում ու փակում, մի հատ էլ՝ Վերին Լարսում, բայց այդ պտուղները և բանջարեղենները կայուն ջերմային ռեժիմով պետք է գնան, որ իրենց կյանքը երկար լինի, իսկ նման ջերմային տատանումից այն որակապես անկում է ապրում, ինչը հետագայում արտահանողի համար լուրջ խնդիրներ է առաջացնում իր հաճախորդի հետ։
Ռուսաստանը քանի որ հայտարարել է, և, կարելի է ասել, որ շատ դեպքերում մեր ֆիտոսանիտարական սերտիֆիկատն իրենք առոչինչ են համարում, ապ Լարսի անցակետից հետո նրանք շատ ապրանքներից նմուշառում են իրականացնում և իրենց մոտ նորից լաբորատոր փորձաքննություն են անցկացնում։ Ստոգումից հետո եթե որակը համապատասխանում է, թողնում են բեռը մտնի ՌԴ, եթե չի համապատասխանում, որոկական խնդիր է առաջացնում, ապա կամ չեն թողնում, կամ այլ եղանակով են լուծվում այդ հարցեը, ինչը էապես բարձարցնում է արտահանման պրոցեսը, մեծացնում է ռիսկերը։
Լինում են դեպքեր, երբ իրենց պահանջներին չբավարարող ապրանքը հետ են վերադարձնում։
Panorama.am-Վերջին շրջանում շա՞տ են բեռները հետ ուղարկելու դեպքերը։
Հ. Մնացականյան-Եթե հետ դարձվող ապարանք էլ լինում է, ապա մեր տնտեսվարողները նախընտրում են այդ մասին չխոսել, լռում են, չեն բարձրաձայնում։ Հայկական կոպիտ մենթալիտետի համաձայն, որոշում են շառից-փորձանքից հեռու լինել։
Panorama.am-Նման բեռները բացում են նաև ՀՀ սահմանի՞ն։
Հ. Մնացականյան-Եղել են դեպքեր, երբ այդ բեռները բացում են ՀՀ սահմանին
Panorama.am-Ի՞նչ հիմնավորմամբ են բացում։
Հ. Մնացականյան-Մեր մաքսային ծառայողները կարող են ասել՝ բեռը կասկածելի է, բացեք ստուգենք։ Բայց ամեն բացելուց ջերմային ռեժիմը խախտվում է և այն արդեն հետագայում բույսի, պտուղի, բանջարեղենի ե երկարակեցության վրա լուրջ է ազդում։ Ծաղիկների մասով նման ստուգումները խիստ չեն։ Հիմնականը կարանտինային վնասատուների, միջատների մասով են ստուգում, որը պտուղ-բանջարեղենի հետ է լինում։
Հարակից հրապարակումներ`
- Նույն ծագման մրգով գեռնված 8 բեռնատարերից 2-ին Լարսում արգելել են մտնել ՌԴ. Հարություն Մնացականյան
- ՍԱՏՄ. Բույսերի կարանտին հիվանդություններն առաջացնում են տնտեսական խնդիրներ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա