Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է.
«Այս պահից սկիզբ է դրվում «Արդարություն և վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման ՀԿ-ի կողմից մշակված «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագրի մեկնարկին:
Ծրագրով նախատեսվում է` Հայաստանի 10 մարզերում հանդիպումների շարք մեր հայրենակիցների հետ, որոնց հետ քննարկելու ենք մեր բոլորի ներկայի և ապագայի վերաբերյալ անհանգստացնող հարցերը, փորձելու ենք ստանալ սպառիչ պատասխաններ և ճանապարհային քարտեզ:
Ծրագրի սկիզբը տրվում է Սյունիքի մարզի՝ Կապան քաղաքից։ Հանդիպում ենք մարտի 30-ին, ժամը՝ 15:30:
Մասնակցելու ու որոշիչ ձայնը լսելի դարձնելու համար կարող եք ուղարկել ձեր հայտը մեր ՀԿ-ի ֆեյսբուքյան էջին»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան