Մոսկվայի ահաբեկչության մասնակիցներից մեկը փետրվարին եղել է Թուրքիայում.Ահաբեկիչները 2 ամսով կալանավորվել են
Մերձմոսկովյան «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչության մեջ մեղադրվողներից մեկը փետրվարին Instagram սոցիալական ցանցում լուսանկարներ է հրապարակել Ստամբուլից։ Այդ փաստը պարզել է «ՌԻԱ նովոստին»։
Շամսիդին Ֆարիդունին մեկ օրում՝ փետրվարի 23-ին, ութ հրապարակում է արել։ Գրեթե բոլոր լուսանկարներում նշվում է «Աքսարայ, Ստամբուլ» աշխարհագրական դիրքը։
Հրապարակված նկարների մեջ կա անձամբ Ֆարիդունիի լուսանկարը, ինչպես նաև լուսանկարներ, որոնք արված են Ֆաթիհ մզկիթում։
Նա բացատրել է, որ ծնվել է 1998 թվականին Տաջիկստանում, ունի ութ ամսական երեխա։ Մեղադրյալը պատմել է, որ աշխատել է Պոդոլսկի մանրահատակի գործարանում, գրանցված է Կրասնոգորսկում։
ՌԴ քննչական կոմիտեի վերջին տվյալներով՝ զոհվել է 137 մարդ, որից երեքը՝ երեխա։ «Ռոսիա սեվոդնյա» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ զոհերի թիվը հասել է 143-ի։ Ըստ առկա տվյալների՝ ահաբեկչության հետևանքով տուժել է 182 մարդ։
Տաջիկստանի քաղաքացի Մուհամմադսոբիր Ֆայզովը, որը մեղադրվում է «Crocus City Hall» համերգասրահի վրա հարձակմանը մասնակցելու մեջ, նախկինում վարսահարդար է աշխատել Իվանովոյի վարսավիրանոցում։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակիցը հայտնել է Մոսկվայի Բասմանի դատարանից, որտեղ քննարկվում է Ֆայզովի ձերբակալության հարցը։
Երկուշաբթի երեկոյան Մոսկվայի Բասմանի դատարանը բոլոր չորս մեղադրյալներին՝ Դալերժոն Միրզոևին, Սաիդակրամի Ռաչաբալիզոդային, Շամսիդին Ֆարիդունին և Մուհամմադսոբիր Ֆայզովին կալանավորել է մինչև մայիսի 22-ը։
Հարակից հրապարակումներ`
- Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել ՌԴ նախագահին և Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին
- ՔԿ. Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցածի հետևանքով զոհերի թիվը հասել է 60-ի ու դեռ կարող է ավելանալ
- Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում կրակոցներ են եղել, կան զոհեր և վիրավորներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին