Եթե չկա կասկած, ոնց կարող է լինել մեղադրանք, ասում ենք՝ էս աննորմալ վիճակը վերացրեք․ Աշոտյանի պաշտպան
«Այսօր մի հարց քննարկեցին և շատ կարևոր, որը վերաբերվում է ոչ միայն Արմեն Աշոտյանին, այլ ՀՀ ցանկացած քաղաքացու, ում նկատմամբ վաղը կարող է այնպիսի մեղադրանք ներկայացվել, որի նկարագրությունը չի համապատասխանում քրեական օրենսգրքի հոդվածքներին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը ։
Նրա խոսքով՝ նման դեպքերը գնալով ավելանում են, ինչ վերաբերում է Աշոտյանի դատական գործին, Մելիքյանն ասաց․
« Արմեն Աշոտյանի վերաբերյալ գործով վերաքննիչ դատարանն ասել է՝ հիմնավոր կասկած անգամ չկա։ Այնձևակերպումը, որը տվեց Աշոտյանը, կարծում եմ՝ իրավաբանները չէին կարող տալ, ասաց՝ չկա կասկած, բայց կա մեղադրանք։ Մեր միջնորդությունը հենց դրա մասին էր՝ էդ աննորմալ վիճակը վերացրեք։ Դուք չեք կարող ժխտել, որ չկա կասկած, խոսքը վերաբերում է փողերի լվացման «տարօրինակ» մեղադրանքին, չկա կասկած, ոնց կարող է լինել մեղադրանք»։
Մելիքյանը տեղեկացրեց, որ դատարանը գրավոր կներկայացնի որոշման հիմնավորումը, որից հետո կդիտարկեն բողոքարկելու հնարավորությունը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան