Մեր վրա ճնշում են գործադրում. «Գոյ» թատրոնի ռեժիսոր
«Գոյ» թատրոնն առավոտյան դիմում է ներկայացրել ոստիկանություն, ըստ որի թատրոնի դերասանների ու ստեղծագործական կազմի մուտքը թատրոն արգելվում է։
«Երեկ մենք թատրոնի մուտքին տեսանք «Հարգելի աշխատակիցներ թատրոն կարող եք մտնել ծառայողական մուտքից» գրությունը, չկարողացանք մուտք գործել թատրոն։ Եկան ոստիկաններ։ Կարգը հետևյալն է. քանի որ մեր դիմաց արգելք կա ու չենք կարողանում մուտք գործել թատրոն, պետք է մեր օրինական պահանջը ներկայացնենք ոստիկանություն, որ մենք իրավունք ունենք մուտք գործել թատրոն, ոստիկաններն էլ այդ խոչընդոտը վերացնեն։ Առավոտյան ներկայացրել ենք դիմում ու անհրաժեշտ փաստաթղթեր։ Ոստիկանությունը կքննի և օրենքի ուժով կգա ու կբացի դռները, մենք էլ ներս կմտնենք»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց թատրոնի ռեժիսոր Սարգիս Արզումանյանը։
Նա գնահատմամբ, իրենց մուտքը թատրոն արգելելը հերթական ապօրինի գործողությունն է. «Մարդիկ ապօրինի թատրոնները միացրել են իրար, ապօրինի դադարեցել են մեր գրանցումը պետռեգիստրում։ Հանձնում-ընդունում չի եղել, իրենց մոտ թղթերը չկան։ Կարծում են դռները փակելով ու մեզ այնտեղից հեռացնելով՝ իրենք կտիրեն այդ փաստաթղթերին։
Ասում են՝ Սունդուկյանի թատրոնի ծառայողական մուտքից մուտք գործեք։ Մենք էլ գնում են այնտեղ, ասում են փաստաթղթերը տվեք, նոր մուտք գործեք։ Ամեն կերպ ուզում են վերցնել փաստաթղթերը։ Մեր վրա ճնշում են գործադրում, որ իրենց անօրինությունն ինչ-որ մի կերպ դարձնեն օրինական։
Սակայն մեր թատրոնի բոլոր դերասանները, ստեղծագործական կազմը ինչպես սկզբում, նաև հիմա, վճռական ենք, համախմբված պայքարում ենք ու կգնանք մինչև վերջ՝ մինչև արդարություն։
Հուսանք՝ լավ կլինի»։
Ս. Արզումանյանն ասաց, որ իրենք, չնայած թատրոնի շուրջ ստեղծված այս իրավիճակին, ստեղծագործական գործունեությունը շարունակում են, փորձեր են անում։
«Ուզում էինք ապրիլ ամսվա խաղացանկը հրապարակեինք, փորձեր էինք անում, բայց երեկ գնացինք, ու, ինչպես ասացի, դուռը փակ էր։ Ճիշտ է՝ հնարավոր չէ տոմսեր վաճառել, բայց մեխանիզմ էինք մտածել, թե ինչպես ներկայացումները խաղանք։ Օրինակ, բարեգործական հիմունքներով. կդրվեր արկղ, հանգանակություն կհավաքվեր, գումարը կտայինք որևէ անապահով ընտանիքի, ...։ Այդպես՝ և մենք կաշխատեինք, և մեր աշխատանքի արդյունքում ինչ-որ մեկին կօգնեինք»։
Հիշեցնենք՝ ԿԳՄՍ նախարարությունից և Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից հայտնում են, որ «Գոյ» թատրոնի միավորումը Սունդուկյան թատրոնին արդեն իրականություն է։
«Հունվարի 30-ին կառավարության որոշման համաձայն, պետական ռեգիստրը «Գոյ» թատրոնը վերակազմակերպեց՝ միավորելով Սունդուկյան թատրոնի հետ, կա նաև կանոնադարության փոփոխությունը»,- հայտարարել էր Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը։
«Գոյ» թատրոնի ստեղծագործական ու դերասանական կազմերը դեմ են այդ միավորմանը, հայտարարում են, որ չեն գնալու աշխատել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Նրանք միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։
Հարակից հրապարակումներ`
- Չենք կարողանում մտնել թատրոն. «Գոյ» թատրոնի դերասան
- «Գոյ» թատրոնը դիմել է ՄԻՊ-ին
- «Գոյ» թատրոն. Փետրվարի ներկայացումները անժամկետ դադարեցվել են կառավարության որոշումից բխած ապօրինությունների պատճառով
- «Գոյ»-ին առաջարկվել է հանդես գալ որպես անկախ թատրոն
- «Գոյ»-ը շատ շուտով կխախտի «խորհրդավոր լռությունը»
- Ես «Գոյ» թատրոնի հետ ոչ մի անելիք չունեմ. Սունդուկյան թատրոնի գեղարվեստական ղեկավար
- «Գոյ» թատրոնը ևս երկու անվճար ներկայացում կխաղա
- Հանդիսատեսը ահա այսպես որոշում է, որ «Գոյ» թատրոնը պետք է լինի
- «Գոյ» և Սունդուկյանի թատրոնների միավորման փաստաթուղթը ստորագրվել է, այդ իմաստով քննարկման բան չունենք. Անդրեասյան
- Ժաննա Անդրեասյանը «Գոյ»-ի դերասաններին մեղադրեց մանիպուլյացիաների համար
- «Գոյ» թատրոն. ԿԳՄՍ նախարարության ջանքերով տարածած տեղեկությունը սուտ է
- «Գոյ» կենտրոնն անվստահություն է հայտնել նորանշանակ տնօրեն Կարեն Սիմոնյանին
- Սունդուկյանի անվան թատրոնի և «Գոյ»-ի միավորման ակտը ստորագրվել է
- «Խաղաղության խաչմերուկը» պահանջում է Զանգեզուրից չխոսել. Գինոսյանը՝ «Գոյ» թատրոնի լուծարման մասին
- Իրենք ոչ մի բան մինչև այսօր չեն ստեղծել ու զբաղված են միայն քանդելով. «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավարը՝ ԿԳՄՍՆ-ի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան