Սուրենյանց. «Եղբայրա- ծռական» շոուներով նախապատրաստվում են իշխանության մեծածավալ ռեպրեսիաներ
«Տարբեր «ծռախառն» «եղբայրությունների» «հայրենասիրության» միակ մոտիվը Փաշինյանի առաջիկա ռեպրեսիաները լեգիտիմացնելն է»,-նման համոզման է քաղաքագետ Սուրեն Սուրանյանցն ու հորդորում. «Մի կերեք էդ «կտերը». մեզ քաղաքական լուծումներ են պետք, միայն այդ ճանապարհով է հնարավոր ազատվել Ազգակործան պատուհասից»։
Այս առումով նա մեջբերում է ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան գրառումը. «Բոլոր տեռորիստները, դրանց հովանավորները, հովանավորների հովանավորները ու գաղափարական հայրերը պիտի րոպե առաջ պատժվեն»:
«Ես չէի սխալվում՝ «եղբայրա- ծռական» շոուներով նախապատրաստվում են իշխանության մեծածավալ ռեպրեսիաներ: Բնականաբար, թիրախում լինելու են ոչ թե այսօրվա «քամի անողները», այլ իրական ընդդիմադիրները»,-նշում է քաղաքագետը։
Հարակից հրապարակումներ`
- Ներսից մեր պետականությունը լափելու է քաոսն ու պետական ինստիտուտների չգոյությունը.Սուրեն Սուրնյանց
- Ոստիկանության մոտ վնասազերծված տղամարդը ոչ հասկանալի բառեր էր ասում. ՆԳՆ խոսնակ
- «Մարտական եղբայրության» բերման ենթարկված գրեթե բոլոր անդամներն ազատ են արձակվել. ՆԳՆ խոսնակ
- Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքից վիրավորներ են տեղափոխվել հիվանդանոց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան