Ստեփան Դանիելյան. Քաղաքական օրակարգում պետք է ներառված լինի հանրության հաշտեցման խնդիրը
Երեկ տեղի ունեցած դեպքերը՝ «Մարտական եղբայրության» անդամների ձերբակալությունները, ոստիկանության Նոր Նորքի բաժնի վրա հարձակման փորձը քաղաքագետ Ստեփան Դանիելյանը որակում է իշխանության կողմից կազմակերպած ներկայացում, որի նպատակը հանրության ուշադրությունը Տավուշի մարզից թշնամուն տարածքներ հանձնելու խնդրից շեղելն է։
Նրա խոսքով , ռեժիմի իրական հոգեվարքը, որի սոցիալական պատվերը թևածում է օդում, կսկսվի, և դրական արդյունքի կբերի, երբ ձևավորվի քաղաքական օրակարգ և քաղաքական դիսկուրս։
Panorama.am-ի հարցին, թե ինչ քաղաքական օրակարգի մասին է խոսում քաղաքագետը, Դանիելյանն ասաց.
«Մի հարց է քաղաքական օրակարգ ունենալը, այլ հարց, թե դա ինչպիսին լինի։ Քաղաքական օրակարգը պետք է ձևակերպեն քաղաքական ուժերը, օրինակ, 2018-ին շատ մարդիկ փողոց դուրս եկան, քանի որ համարում էին՝ չկա սոցիալական, դատական արդարություն։ Այսօր հանրությունը տարանջատված է, բաժանված է իրար ատող խմբերի։ Հանրության սոցիալական, քաղաքական հաշտեցման խնդիրը պետք է լուծեն։ Խնդիր է նաև այն, որ քաղաքական ուժերը պետք է հրապարակեն կառավարության ստվերային կաբինետը, որպեսզի մարդիկ իմանան, թե փոփոխության դեպքում ովքեր են գալու իշխանության, արտաքին քաղաքականությունը ինչպե՞ս են կառուցելու»։
Կա՞ն այս պահին քաղաքական ուժեր, անհատներ, որոնք ունեն նման օրակարգեր ու կարող են մեկնարկել հասուն քաղաքական գործընթացներ։ Հարցին ի պատասխան Դանիելյանը նկատեց՝ անհատները քաղաքական ուժ չեն, խոսքը քաղաքական հավակնություն ունեցող խմբերի կամ կազմակերպությունների մասին է, որոնք իրար մեջ պետք է որոշակի կանոններ ձևավորեն, որով հետո երկիր ղեկավարեն։
«Ես այս պահին այս պարամետրերին համապատասխանող քաղաքական միավորներ չեմ տեսնում»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան