Հայաստանը մտնում է այլանդակ փուլ. Վահե Հովհաննիսյան
«Հայաստանը մտնում է այլանդակ փուլ. օդում կախված են բոլոր աննորմալ-վտանգավոր սցենարները։ Քարոզիչը ձևակերպում է հետագա աղետների գաղափարական հենքը։ Դիմացը անհասկանալի է, թե ինչ կա (դա հետո կպարզվի), բայց կա մոլորված, շփոթված ժողովուրդ։
Այս երկրում ապրում է մեր ժողովուրդը, մեր ընտանիքները, մեր երեխաները։ Մենք իրավունք չունենք հերթական էքսպերիմենտի զոհը դառնալու»,-գրում է «Այլընտրանքային» նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, 99 տոկոսանոց ականապատ դաշտից մեր պետությունը դուրս հանելու համար պետք է գրագետ բովանդակություն (քաղաքական միտք) և աշխատանքի արդյունավետ ձևաչափեր։
«Իմ խորին համոզմամբ, ճիշտ բովանդակությունը դեէսկալացիան է։ Հայաստանին պետք է դեէսկալացիա՝ սահմաններին և ներսում։ Մենք 5-6 տարի է՝ ապրում ենք վտանգավոր տոքսիկ միջավայրում։ Սա պետք է դառնա մեր հասարակությանը համախմբող գաղափարը։
Նոր ձևաչափեր են պետք այս գաղափարը սպասարկելու համար, որպեսզի այն գաղափարից վերածվի կիրառական օրակարգի։ Պետք է նոր որակի քաղաքական միտք, նոր որակի հանրային մթնոլորտ, նոր որակի իշխանություն։ Լավագույն տարբերակը թերևս բոլոր տաղանդների կառավարության (The ministry of all talents) մոդելն է, որի մասին գրել եմ օրերս, որը հնարավորություն կտա բոլոր ունակ մարդկանց, անկախ քաղաքական և այլ տարբերություններից, լծվելու միասնական աշխատանքի ու մեղմելու ներքին թշնամանքը։
Շատ կարևոր դերակատարում ունեն ակտիվ անհատները, ձևավորված և ձևավորվելիք նոր շարժումները-ձևաչափերը, ինչպես նաև ավագ սերնդի մի խումբ գործիչներ, որոնց համար սա հայրենիք է, ու որոնց սիրտը պայթում է այս վիճակից։
Սա մեզ ուժ կտա՝ հաղթահարելու խոչընդոտները, որոնցից առավել խոշորներն են հասարակական ապատիան ու մանիպուլացվածությունը և, իհարկե, տարբեր անձնական-մերկանտիլ շահերը։
Պետք է սառը հաշվարկել մեր ունեցած պոզիտիվ ռեսուրսները, որոնք թույլ կտան դիմադրություն կազմակերպել»,-գրում է փորձագետը։
Հարակից հրապարակումներ`
- Վահե Հովհաննիսյան. Նարեկի և Վազգենի ձերբակալությունը և հետագա կալանավորումը հասարակությանը վախեցնելու ակտ է
- Վահե Հովհաննիսյան. Իրավիճակը Հայաստանում զարգանում է ծայրահեղ վտանգավոր սցենարով
- Ստոլտենբերգը Երևանին գուժում է Կիևի, Խարկովի, Օդեսսայի ճակատագիրը․ Վահե Հովհաննիսյան
- Պետությունից մինչև ինքնապաշտպանական ջոկատներ. Վահե Հովհաննիսյան
- Վահե Հովհաննիսյան. Հաջորդը լինելու է Մատենադարանը
- Վահե Հովհաննիսյան. Ֆանտաստիկ է. Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները զույգով խաղում են Հայաստանի շահի դեմ
- Հայաստանը պետք է ապրի և վերջ. Վահե Հովհաննիսյան
- Վահե Հովհաննիսյան. Դիմադրություն հնարավոր է միայն հանրային նոր ձևաչափերի դեպքում
- Ճիշտ պահն է՝ արձանագրելու, որ Հայաստանը միայն ՄԵԿ հոգին չէ, և սա ճիշտ պահն է՝ ներհանրային հաշտության գնալու. Վահե Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան