Օդանավակայանից՝ Հայոց Ցեղասպանության հուշահամալիր
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պաշտոնական այցով ժամանել է Երևան։ Օդանավակայանում վրացի բարձրաստիճան պաշտոնյային դիմավորել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
«Զվարթնոց»-ից Վրաստանի վարչապետն ուղևորվել է Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել հուշարձանի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի շուրջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան