Այն, ինչ այսօր տեղի է ունենում մեր իրականության մեջ, ուղղված մեր արժեքային համակարգին. Աբրահամյան
«Այն, ինչ որ այսօր տեղի է ունենում մեր իրականության մեջ, ուղղված է ազգայինին, մեր արժեքային համակարգին, այն ամենին, ինչ հարյուրամյակներով փոխանցվել է»,- Կոմիտասի անվան պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա, մեր հիմնական խնդիրները ոչ այդքան քաղաքական են, որքան բարոյական և արժեհամակարգային դաշտում են. «Պատահական չէ, որ Հայաստանի այս իշխանությունների գլխավոր ու ամենակոշտ հարվածը հասցվել է հենց մեր ազգային արժեհամակարգին, պետականությանը, հասարակության ներսում ստեղծված հարաբերություններին»։
«Գլխավոր պայքարը Երևանում է, գլխավոր պայքարը կառավարության շենքի դիմաց է, գլխավոր պայքարը Նիկոլ Փաշինյանի դեմ է, քանի որ առանձին, տեղային բնույթի գործողությունները մարտավարական տեսանկյունից ինչ-որ առումով կարող է հաջողություն ունենալ, բայց ընդհանուր պայքարում, բնականաբար, այդ ամենը պետք է լինի հստակ թիրախավորված, հասցեական։ Իսկ այսօր բոլոր խնդիրների, այդ թվում անվտանգային, հիմքում Փաշինյանի և նրա իշխանության գոյությունն է, առանց որի հեռացման քաղաքական իրավիճակի փոփոխություն որևէ ոլորտում չի լինի»,- ասաց Աբրահամյան։
Նշենք, որ ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ական գործիչներն այցելել են Կոմիտասի անվան պանթեոն։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան