Մարտի 25-ին դոլարի և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում իջել են, ռուբլունը՝ բարձրացել
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 25-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 392.91 դրամ՝ էժանանալով 0.032 դրամով։
Ըստ Rate.am կայքի՝ դոլարի վաճառքի միջին գինը՝ 399.63դրամ է:
Փոխանակման կետերում դոլարի առքը 395 դրամ է, վաճառքը՝ 399 դրամ։
Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 421.72 դրամ, իսկ վաճառքի դեպքում միջին գինը` 436.33 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 428 դրամ է, վաճառքը՝ 435 դրամ։
Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 4.13 դրամ, վաճառքի դեպքում միջին գինը՝ 4.40 դրամ։
Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 4.2 դրամ, վաճառքը`4.3դրամ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան