ԱԺԲ. Բևեռի գրասենյակ ծառայող որևէ տարածքում խուզարկություն չի արվել
Ազգային-ժողովրդավարական բևեռի մամուլի ծառայությունը տարածել է հայտարարություն՝ արձագանքելով քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը.
«Մարտի 26-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ խուզարկություն է իրականացվել Ազգային-ժողովրդավարական Բևեռ կազմակերպության գրասենյակ ծառայող տարածքում, որի արդյունքում հայտնաբերվել են 2 մարտական նռնակ և քննության համար հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ փաստաթղթեր և առարկաներ։
Այս տեղեկատվությունը տարածվել է նաև հայաստանյան ԶԼՄ-ներում (հիմնականում իշխանական):
Լիազորված ենք պարզաբանում տալ, որ Ազգային-ժողովրդավարական Բևեռի գրասենյակ ծառայող որևէ տարածքում խուզարկություն չի արվել, ուստի որևէ զենք- զինամթերք և քննության համար հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ փաստաթղթեր ու առարկաներ չէին կարող հայտնաբերվել։
Այս ապատեղեկատվությունը հերյուրանք է, որը նպատակ է հետապնդում Հայաստանի համար ճակատագրական իրադարձություններից առաջ քաղաքական ասպարեզից հեռացնելու Ազգային-ժողովրդավարական Բևեռին՝ քաղաքական ուժին հրեշացնելու ճանապարհով»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺԲ-ի գրասենյակում հայտնաբերվել են փաստաթղթեր, զենք, պլաններ, սխեմաներ, թմրամիջոցի նմանվող զանգվածներ
- Ինչ պահանջներ են ներկայացրել Նոր Նորքի ոստիկանական բաժին մտած զինված անձինք
- Ո՞վ է Նոր Նորքի ոստիկանություն նռնակով ներխուժած քաղաքացին
- Ոստիկանության բաժին 3 անձի ներխուժման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ ահաբեկչության հատկանիշներով. ՔԿ
- ՆԳՆ. Մեկ հոգի այս պահին զինված շարունակում է մնալ Նոր Նորքի ոստիկանության բաժնի դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան