Դավիթ Տոնոյանի հետ կապված առեղծվածային պատմությունների հետո բացմաթիվ ազատումներ են եղել. Մինասյան
«Պարոն Տոնոյանի հետ կապված առեղծվածային պատմությունների հետ կապված՝ այս կամ այն պատճառով բազմաքիվ ազատումներ եղան համակարգից»,-այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հարցին։
Նա նշեց, որ կարող են վստահ արձանագրել, որ բոլոր այն մարդիկ, ովքեր ներգրավված են եղել այդ պրոցեսում, չեն աշխատում համակարգում։
«Այս պատմության մեջ ականատես ենք եղել բազմաթիվ, այսպես ասած, տարօրինակությունների, քանի որ ինչ-որ մի բան այն չէր։ Դրա արդյունքում եղավ ծառայողական քննություն, եղան կարգապահական տույժեր, նաև եղան հեռացումներ»,-ասաց Նախարարը։
Հիշեցնենք, որ 2023 թ.-ին ԱԱԾ մեկուսարանից ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին տեղափոխման ճանապարհին Տոնոյանը խնդրել էր ուղեկցողներին, որ թույլ տան կարճ ժամանակով տեսակցել մորը: ՔԿ ծառայության պետը Դավիթ Տոնոյանին թույլատրել է տեսակցել մորը, ինչից հետո ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ճանապարհին Դավիթ Տոնոյանը խնդրել է ուղեկցողներին, որ թույլ տան կարճ տեսակցել մոր հետ
- Դավիթ Տոնոյանը՝ Անդրանիկ Քոչարյանին. Քաղաքական շահարկումներ ու բամբասանքներ՝ փաստերի փոխարեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան