Կրեմլը հույս ունի, որ Երևանի քայլերն ուղղված կլինեն ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացմանը
Մոսկվան հուսով է, որ Երևանում կգերիշխի քաղաքական կամքը՝ շարունակելու Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների զարգացումը, իսկ երկկողմ հարաբերությունների ներկա բարդ շրջանը հաջողությամբ կանցնի։ «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք հուսով ենք, որ Երևանում կտիրի քաղաքական կամք՝ շարունակելու մեր հարաբերությունների զարգացումը, և մենք հաջողությամբ կանցնենք այս դժվարին շրջանը»,- ասել է նա:
Պեսկովը նաև նշել է, որ Ռուսաստանը և Հայաստանը մնում են եղբայրական երկրներ՝ չնայած հարաբերություններում առկա դժվարություններին։
Նրա խոսքով, Հայաստանը Ռուսաստանի Դաշնության համար «նույնիսկ ավելին է, քան եղբայրական երկիր», թեև երկու երկրներն այժմ ապրում են «հարաբերությունների բավականին բարդ շրջան»։
«Դա նույնիսկ ավելին է, քան եղբայրական, քանի որ այստեղ ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում»,- ընդգծել է նա։
Պեսկովն ասել է, որ ՌԴ-ում ապրող հայերի տնտեսական ակտիվությունը Հայաստանի ընդհանուր բյուջեում շատ մեծ տոկոս է կազմում. խոսքը տարեկան մի քանի միլիարդ դոլարի մասին է։
Հարակից հրապարակումներ`
- Զախարովան՝ Փաշինյանի մասին. Դժվար թե սեփական ժողովրդին պատերազմով վախեցնելը արդյունքի հասնելու լավագույն միջոցն է
- Ինչ են ակնկալում ՀՀ-ում, որ ԱՄՆ-ն գալու է Թուրքիայի դեմ որևէ գործողություն անի՞. Հայկ Խալաթյան
- Զախարովան նշել է պատճառը՝ ինչու է Փաշինյանը Տավուշում հայտարարել Ադրբեջանի հետ մոտալուտ պատերազմի սպառնալիքի մասին
- Պեսկով. Ռուսաստանում ավելի շատ հայեր են ապրում, քան հենց Հայաստանում
- Պեսկով. ՌԴ-ն հստակություն չունի ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման հարցում
- Ռուսաստանը կդիմի Հայաստանին ՀԱՊԿ-ին մասնակցությունը դադարեցնելու մասին Փաշինյանի խոսքերի պատճառով.Պեսկով
- Սուրենյանց. Այս ամենը շատ հրաշալի կլիներ, եթե տեղի չունենար հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամի ֆոնին
- Վահե Հովհաննիսյան. Հայ-ռուսական փոխադարձ ակնկալիքներ և հնարավոր քայլեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան