Թուրքիան ուսումնասիրում է «Crocus City Hall»-ի երկու ահաբեկիչների՝ իր տարածք ժամանեկու փաստը
Թուրքիայում ուշադիր ուսումնասիրել են Կրասնոգորսկի «Crocus City Hall»-ում հարձակվողների տվյալները։ Անկարան Մոսկվային տեղեկացնում է բոլոր իրադարձությունների մասին։ «ՌԻԱ նովոստի»-նհայտնում է, որ այդ մասին գրում է թուրքական Hurriyet թերթը։
«Անկարան ուշադրությամբ ուսումնասիրել է Թուրքիա ժամանած և Մոսկվա վերադարձած այդ երկու անձանց հետ կապված բոլոր հարցերը և Մոսկվային տեղեկացնում է բոլոր իրադարձությունների մասին»,-ասվում է նյութում։
Ըստ Hurriyet-ի՝ չորս ահաբեկիչներից երկուսը Մոսկվայից ժամանել են Թուրքիա, որտեղ գրանցված չեն։
Ըստ պարբերականի, այս երկու անձանց վերաբերյալ Մոսկվայից նախազգուշացումներ չեն եղել։
Անկարան ակնկալում է Մոսկվայի հետ տեղեկատվության և փաստաթղթերի փոխանակման ընդլայնում, ինչպես նաև ԻՊ-ի դեմ պայքարի ընդհանուր շրջանակի սահմանում:
«Crocus City Hall»-ում ահաբեկչության կասկածանքով ձերբակալվածներից մեկը խոստովանել է, որ մարտի 4-ին ժամանել է Թուրքիայից։ Նա նաև ասել է, որ իրեն կես միլիոն ռուբլի են առաջարկել մարդկանց սպանելու համար։ Մեկ այլ մեղադրյալ՝ Շամսիդին Ֆարիդունին, փետրվարին Instagram-ում լուսանկարներ է հրապարակել Ստամբուլից։ Նրա սոցցանցից տեղեկություններով՝ նա մեկ օրում՝ փետրվարի 23-ին, ութ հրապարակում է արել։ Գրեթե բոլոր լուսանկարներում նշվում է «Աքսարայ, Ստամբուլ» աշխարհագրական դիրքը։ Հրապարակված նկարների մեջ կա անձամբ Ֆարիդունիի լուսանկարը, ինչպես նաև լուսանկարներ, որոնք ենթադրաբար արված են Ֆաթիհ մզկիթում։
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվայի ահաբեկչության մասնակիցներից մեկը փետրվարին եղել է Թուրքիայում.Ահաբեկիչները 2 ամսով կալանավորվել են
- Մոսկվայում տեղի ունեցած հետևանքով զոհվածների թվում կա մեկ ՀՀ քաղաքացի. ԱԳՆ
- Իրատեսական է, որ մոսկովյան ահաբեկչության հեղինակը հենց ԻՊ ահաբեկչական խմբավորումն է. Արմեն Պետրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան