Հասարակություն 10:20 26/03/2024 Հայաստան

Հայաստանն Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում 9-րդն է ստալկերային գրոհների ենթարկվածների թվով. «Կասպերսկի»

Հայաստանն ու Ադրբեջանը մտել են Արևելյան Եվրոպայի (բացի Եվրամիության երկրներից), Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի՝ 2023-ին ստալկերային գրոհների ենթարկվածների թվով առաջատար 10 երկրների մեջ։ «Կասպերսկի» ընկերությունը հայտնում է, որ ընկերության մոբայլ պաշտպանական լուծումները Ադրբեջանում հայտնաբերել են 243 նման դեպք (5-րդ տեղ), Հայաստանում՝ 43-ը (9-րդ տեղ): 2022-ին Ադրբեջանում գրանցվել է 130 նման դեպք (5-րդ տեղ), Հայաստանում՝ 27 (10-րդ տեղ)։ Վրաստանն նշված տարիների ընթացքում այդ ցուցակում չի հայտնվել։

«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչության հաղորդմամբ, Kaspersky Security Network-ի տվյալներով՝ 2023-ին աշխարհում ամենաշատ տուժած երկրների եռյակում են Ռուսաստանը (9 890), Բրազիլիան (4 186) և Հնդկաստանը (2 492): Իրանը նախորդ տարի մտել է առաջատարների հնգյակի մեջ և մնում է այնտեղ։ 2022-ի համեմատ տուժած երկրների թոփ 10-ը քիչ է փոխվել։ Մինչ Գերմանիան յոթերորդից իջել է 10-րդ հորիզոնական, Սաուդյան Արաբիան (2022 թվականին զբաղեցնում էր 8-րդ տեղը) լքել է ցանկը։

Ընկերությունը պարզաբանում է, որ հետևելու ծրագրերը սովորաբար քողարկվում են որպես սմարթֆոնների, պլանշետների և համակարգիչների գողությունից պաշտպանվելու կամ ծնողական վերահսկողության օրինական ծրագրեր, բայց դրանք իրականում շատ տարբեր են: Սովորաբար տեղադրվելով առանց լրտեսվող անձի համաձայնության և իմացության՝ դրանք գրոհողին տրամադրում են զոհի կյանքի նկատմամբ վերահսկողություն ձեռք բերելու միջոցներ։ Ստալկերային ԾԱ-ի հնարավորությունները տարբերվում են՝ կախված հավելվածից:

The State of Stalkerware-ը «Կասպերսկի» ընկերության ամենամյա զեկույցն է, որի նպատակն է ավելի լավ պատկերացում տալ աշխարհում թվային հետապնդումից տուժած մարդկանց թվի մասին։ Ընկերության տվյալներով՝ 2023-ին ամբողջ աշխարհում 31 031 եզակի օգտատեր Է տուժել ստալկերային ԾԱ-ից, ինչը գրեթե վեց տոկոսով (5,8%) ավելի է 2022-ին տուժած 29 312 օգտատերերի համեմատ: Թվերը հակադարձ են 2021-ի անկման միտմանը՝ հաստատելով, որ թվային հետապնդումը շարունակում է մնալ գլոբալ հիմնախնդիր:
Դաժան վերաբերմունքի սպեկտրը բազմազան է. ամբողջ աշխարհում հարցվածների ավելի քան մեկ երրորդը (39%) հայտնել է ներկա կամ նախորդ զուգընկերոջ կողմից բռնության կամ անարգանքի դեպքերի մասին: Զեկույցի համար ամբողջ աշխարհում հարցվածների 23%-ը հայտնել է, որ բախվել է առցանց հետապնդման ինչ-որ ձևի այն մեկի կողմից, ում հետ վերջերս հանդիպել է: Բացի այդ, ընդհանուր առմամբ, 40%-ը հայտնել է, որ բախվել է հետապնդումների, կամ կասկածում է, որ հետապնդվում է:

Մյուս կողմից, 12%-ը խոստովանել է, որ պարամետրեր է տեղադրել կամ կարգավորել իր զուգընկերոջ հեռախոսում, մինչդեռ ինը տոկոսը խոստովանել է, որ ճնշում է գործադրել իր զուգընկերոջ վրա՝ լրտեսող ծրագրեր տեղադրելու համար: Այնուամենայնիվ, զուգընկերոջը առանց նրա իմացության հետևելու գաղափարը մարդկանց մեծամասնության կողմից հավանության չի արժանանում (54%), ինչն արտացոլում է գերակշռող կարծիքը նման վարքի դեմ: Ինչ վերաբերում է զուգընկերոջ առցանց ակտիվության կամավոր դիտարկման նկատմամբ վերաբերմունքին, ապա հարցվածների 45%-ը դժգոհություն է հայտնում՝ ընդգծելով մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքների կարևորությունը: Եվ հակառակը, 27%-ը լիակատար թափանցիկություն է պահպանում հարաբերություններում՝ երկկողմ համաձայնությամբ դիտարկումը համարելով տեղին, մինչդեռ 12%-ը դա ընդունելի է համարում միայն փոխադարձ համաձայնության հասնելու դեպքում:

«Այս արդյունքները ընդգծում են այն փխրուն հավասարակշռությունը, որը մարդիկ պահպանում են մտերմության և անձնական տեղեկատվության պաշտպանության միջև: Դրական է դիտարկել աճող զգուշությունը, հատկապես գաղտնի տվյալների հետ կապված, ինչպիսին է սարքի գաղտնաբառի անվտանգությունը: Նման կարևոր հասանելիությամբ կիսվելու դժկամությունը համապատասխանում է կիբեռանվտանգության սկզբունքներին: Հոսքային ծառայությունների գաղտնաբառերն ու լուսանկարները կիսելու պատրաստակամությունը նշանակում է մշակութային տեղաշարժ, չնայած մարդիկ պետք է գիտակցեն հնարավոր ռիսկերը նույնիսկ տեղեկատվության թվացյալ անվնաս փոխանակման ժամանակ: Այս եզրակացություններն ընդգծում են հարաբերությունների շրջանակներում բաց հաղորդակցությանը, հստակ սահմանների հաստատմանը և թվային գրագիտության խթանմանն աջակցելու կարևորությունը: Անվտանգության մասնագետների համար սա ամրապնդում է կիբեռանվտանգության լավագույն փորձի շարունակական ուսուցման և  հարաբերությունների շրջանակներում անձնական տեղեկատվության փոխանակման վերաբերյալ հիմնավորված որոշումներ կայացնելու անհատների կարողությունների ընդլայնման անհրաժեշտությունը», - ասել է «Կասպերսկի» ընկերության տվյալների անվտանգության և գաղտնիության հարցերով փորձագետ Դեյվիդ Էմմը:


 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:03
Հայկական պատվիրակության՝ ԵԱՏՄ հաջորդ նիստին տեսակապի միջոցով մասնակցության մասին որոշումը քննարկման ենթակա չէ. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահել է Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը, որն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում:    Նեղ կազմով...
Աղբյուր` Panorama.am
19:49
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է․ «Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Վահագն...
Աղբյուր` Panorama.am
19:35
Կանխատեսելի է, որ իր ամանորյա ուղերձում Վեհափառն անդրադառնալու է նաև այս հարցերին․ Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես շարունակում եմ պնդել, որ արդեն...
Աղբյուր` Panorama.am
19:20
««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի»․ Տիգրան Ավինյանի հայր
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը համաձայն չէ, որ «կարմիր գծերը» 160․000 դրամ են սարքել, նա ավելի բարձր գին է առաջարկում՝...
Աղբյուր` Panorama.am
19:08
Էս թատրոնն ինչի՞ համար անենք․ Ավինյանը՝ ծառերը մաս-մաս փոխարինելու մասին
 Ծառերի հետ կապաված մեզ մոտ հուզական ֆոնը շատ բարձր է։ Այս մասին տարվա ամփոփիչ  մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
18:51
Զինվորների այրված ու մթի մեջ քիմիական թույնով լուսարձակող ձեռքերը մոռանալ չի լինում․ Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է. «Իր ծննդյան օրերի մատույցներում Ալիևի մոտ կրկին պոստկլիմաքսյան սինդրոմ է։ Սեփական ջեբի...
Աղբյուր` Panorama.am
18:39
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա․ Ավինյան
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա։ Այս մասին տարվա ամփոփիչ  մամուլի ասուլիսի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
18:22
Աննա Հակոբյանի հրավերն ընդունել են հաշված լրագրողներ, հանդիպումը չի կայացել․ ԶԼՄ
«Հրապարակ»-ի տեղեկությունեերով՝ ԶԼՄ ներկայացուցիչների հետ Աննա Հակոբյանի այսօրվա հանդիպումը չի կայացել։ Վարչապետի տիկնոջ անունից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Առցանց խաղերի հետ կապված խանգարումը ներառվել է որպես նոր ախտորոշում
«Գիտական ապացույցների աճող քանակի պատճառով իր գոյությունը հաստատող առցանց խաղերի հետ կապված խանգարումը (Online gaming disorder; OGD)...
Աղբյուր` Panorama.am
18:09
Թուրքիայի քաղաքացին Էրդողանին հայհոյելու համար կալանավորվել է
Թուրքիայի քաղաքացի Աբդուլքադիր Իփեքը սոցիալական ցանցերի X հարթակում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար ձերբակալվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:00
«Իմնեմնիմի»-ի ամանորյա թողարկան հյուրը Բագրատ Սրբազանն է
«Իմնեմնիմի» պոդքասթի ամանորյա թողարկման հյուրը Բագրատ Սրբազանն է։ Այս մասին տեղեկացրել է հաղորդման համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը։...
Աղբյուր` Panorama.am
17:58
Դեռ աշխատելու տեղ ունենք. Ավինյան
«Այն դժվարությունները, որոնք ունենք, երևանցիները մեզ հետ հաղթահարում են»,- տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Արցախի Հաթերք գյուղում ավերվել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 17-ին Tik-Tok...
Աղբյուր` Panorama.am
17:44
Խորենացի փողոցում վթարի ենթարկված մոտոցիկլավարը մահացել է
Մայրաքաղաքի Խորենացու փողոցում դեկտեմբերի 24-ին, ժամը 18.10-ին  միմյանց են բախվել «Մինի Կուպեր» մակնիշի մեքենան և...
Աղբյուր` Panorama.am
17:43
ԵԱՏՄ նիստում Լուկաշենկոյի ցինիկ պահվածքը Փաշինյանի նկատմամբ
Փաշինյանն ու Լուկաշենկոն վիճել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Փաշինյանն ասել է, որ հայկական պատվիրակությունը չի...
Աղբյուր` Panorama.am
17:35
Դստերը շան վզկապով զբոսնելու հանած կինը պատժվել է
Օմսկում Պերվոմայսկի շրջանային դատարանը օրինական է համարել տեղի բնակչուհուն վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումը, որն իր դստերը...
Աղբյուր` Panorama.am
17:09
Թուրքիան քննարկում է ռուսական Azimut ընկերության ինքնաթիռի առգրավման խնդրանքը
Թուրքական իշխանությունները դիտարկում են նոյեմբերի 24-ին Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս հրդեհված Azimuth ինքնաթիռը բռնագրավելու...
Աղբյուր` Panorama.am
17:08
Թուրքիան կհամագործակցի Սիրիայի հետ պաշտպանության ոլորտում
Անկարան աջակցում է սիրիական միասնական բանակի ստեղծմանը և Սիրիայում նոր վարչակազմի գործադրած ջանքերին։ Էրմենիհաբերի հաղորդմամբ, ասել է Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
16:54
Ճաշերը համեմելու համար աղի փոխարեն օգտագործեք սև պղպեղ, սխտորի փոշի, բալզամիկ, կոճապղպեղ... ԱՆ
Նոր տարին համեղ ու բազմազան ուտեստների ժամանակն է: Բայց գիտե՞ք, որ սնունդը պատրաստելիս կարևոր է ուշադրություն դարձնել աղի օգտագործմանը, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
16:35
Հանրային հ/ը որդեգրած գործելաոճի պայմաններում՝ Մայր Աթոռը նպատակահարմար չի համարում Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը
Մայր Աթոռից հայտնում են, որ  նպատակահարմար չեն համարում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը դեկտեմբերի 31-ին ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:25
Չարենց, Իսահակյան, մյուսներ ... իրենց ներդրումն ունեն, այդ ամենի համար ենք պայքարում, ոչ միայն մեզ համար. Էդուարդ Միլիտոնյան
Հայաստանի ստեղծագործական միությունների, մասնավորապես Գրողների և Նկարիչների միությունների շենքերի  հարցով ՀՀ դատախազության ՀՀ վարչական...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ռուբեն Մուրադյանը՝ տեսախցիկների վերաբերյալ նոր օրինագծի մասին. Թվային կոնցլագերը հենց սա է
Կիբերանվտանգության հարցերով փորձագետ Ռուբեն Մուրադյանն ուշադրություն է հրավիրում ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած տեսախցիկների...
Աղբյուր` Panorama.am
16:12
ՔՊ-ականին պատկանող ընկերությանը վճարել են նախատեսվածից ավելի շատ. Չախոյանի ահազանգը
«Երևանյան լճի աջակողմյան ափամերձ տարածքի բարեկարգման աշխատանքների աճուրդին/тендер-ին «ԼԻԼԱՆԱՐՄ» ՍՊԸ-ն 166.259.798 դրամ գնային...
Աղբյուր` Panorama.am
15:58
Ժաննա Անդրեասյան. Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը
«Տարին շատ բարդ էր, քանի որ չափորոշչի ներդրումն իրականացվել է դպրոցների 12 դասարաններից 7-ում։ Շատ կարևոր է, որ լինենք դպրոցների կողքին և...
Աղբյուր` Panorama.am
15:44
Հայաստանի նախագահության ժամանակ ԵՏՀ գործողությունների ծրագիրը հագեցած էր. Փաշինյան
«Ավարտվում է Եվրասիական տնտեսական միության մարմիններում Հայաստանի Հանրապետության նախագահության ժամկետը»,- Սանկտ Պետերբուրգում...
Աղբյուր` Panorama.am
15:33
ՊԵԿ. Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է քաղաքացիներին, որ 2025 թվականի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի...
Աղբյուր` Panorama.am
15:24
Պեսկով. Փաշինյանը ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապով
Կորոնավիրուսով վարակված Նիկոլ Փաշինյանը տեսակապով կմասնակցի ԵԱՏՄ-ի այսօրվա գագաթնաժողովին։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
15:04
Պուտին. Նիկոլ Վովայիչը պետք է որ կապի մեջ լինի
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԵԱՏՄ գագաթաժողովը։ Արարաողակարգային լուսանկարահանմանը Հայաստանից մասնակցում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։...
Աղբյուր` Panorama.am
14:41
Երթևեկության կազմակերպման փոփոխություններ Երևանում և մարզերում. ՆԳՆ-ն մանրամասներ է հրապարակում
Ներքին գործերի նախարարությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ դեկտեմբերի 19-ից իրականացրել է երթևեկության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}